19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աստծո և միմյանց սիրո մեջ պիղծերն ու ստախոսները, անաստվածները, չարը` բարի և բարին` չար ներկայացնողները տեղ չունեն

Եթե հույսներս չենք դնում Աստծո վրա, կամա ակամա ջանալու ենք կամ միմյանց վրա իշխել, կամ միմյանց հանուն շահի` խաբել, կամ միմյանց անվանարկել` նախանձից դրդված և նման բաներ: Սակայն հույսն Աստծո վրա դնող մարդը այդ նենգ հատկություններից հեռու է փախչում, դրանք վտարում իր անձից, քանի որ հավիտենական կյանքն ու սերը Աստծո մեջ են և ինքը, աղքատ էլ լինի, որևէ բանի պակաս չունի, քանի որ մաս է դառնում Աստծո Մարմնի և Հոգու, Ումով և Ումն է ամենայնը, որ կա, տեսանելիները և անտեսները, սիրո բարիքները տիեզերքի:

Բարեկամնե’ր, հավիտենականը ընտրենք և ուրախություն կլցվի մեր մեջ, հոգևոր անկասելի հաղթանակի ուրախությունը, որ Քրիստոսի ներկայությամբ է լինում, որ անվանվեց Էմմանուել, այսինքն. ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ՄԵՋ:
Այդ մաղթենք միմյանց` կենդանի կյանքում, Աստծո և միմյանց սիրո մեջ, ուր պիղծերն ու ստախոսները, անաստվածները, չարը` բարի և բարին` չար ներկայացնողները տեղ չունեն:
Երբևէ տեղ չունեն:

Մաքսիմ Ոսկանյան

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ