19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին

Ապրիլի 2-ին ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին:  Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել ենհամազգային հարցերում միասնական օրակարգիձևավորման  անհրաժեշտությունը: ՀՀԿ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն  են հայտնել  սատար կանգնել  արցախահայության նպատակներիիրականացմանը:

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը իր խոսքում նշեց. «Արցախ յուրաքանչյուր այցելություն  ուխտագնացություն է: Այսօր ապրիլյան  դեպքերի երրորդ տարելիցի  օրը մենքվերահաստատում  ենք մեր  դիրքորոշումը սատարել ու աջակցել Արցախի անկախությանմիջազգային ճանաչմանը: Չկա արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյանդրսևորում և մենք բոլորս պետք է ներդնենք ամեն ինչ հանուն 1988թ.-ի ազատության  ուանկախության շարժման վերջնական հաղթանակի: Իսկ Ադրբեջանի «սուլթան» Ալիևի այսօրվա զառանցանք  հիշեցնող հայտարարությունը ևս մեկ անգամ հուշում է, որ Արցախիանկախությունը այլընտրանք չի կարող ունենալ»:

Հանդիպմանը ներկա էին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ,  ՀՀԿ ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանը, Կարեն Ավագյանը,  Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Հայկ Միրիջանյանը եւ Գեորգի  Գաբրիելյանը: Նրանք կարեւորել են արցախյան հիմնահարցում ազգային միասնության ձեւավորման անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ