19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ղարիբյանը գործում է վարչապետի «դաբրոյով», հանգիստ նստեք տեղներդ»․ Իրավունք

Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին խիստ լարվել են Ազգային ժո­ղովի իշխող «Իմ քայլը» խմբակցու­թյան որոշ պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների միջև հարաբերությունները: Կոնֆլիկ­տի առանցքում Օպերայի թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկա­վար Կոնստանտին Օրբելյանին ՀՀ մշակույթի նախարարի պարտականու­թյունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից աշխատանքից ազա­տելու փաստն է:

Մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդու­թյան և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փորձել են միջամտել և իրենց բողոքը բարձրացնել Ն. Ղարիբյանի կամայականությունների վերաբերյալ: Սակայն նոր իշխանության վերին օղակներից հասկացրել են. «Հանգիստ նստեք, տեղներդ»՝ ակնար­կելով, որ Ն. Ղարիբյանը գործում է վարչապետի «դաբրոյով»:

 Այս իրավի­ճակը, ինչպես ԼՀԿ-ական պատգամա­վոր Մանե Թանդիլյանը կասեր, կոգնիտիվ դիսոնանս է ստեղծել պատգա­մավորների մոտ, քանի որ իրենց թվում էր, թե իրոք ունեն լծակներ և իշխա­նություն՝ խորհրդարանական վերահս­կողության և խնդիրներ բարձրացնե­լու, բայց արի ու տես, որ նրանց այս թեմայով շտապել են լռեցնել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ