18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արսեն Թորոսյանն անթույլատրելի է համարում Աննա Հակոբյանի նախաձեռնությունը

Քաղցկեղի բուժում՝ ծխախոտի ինդուստրիայի միջոցներով: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Աննա Հակոբյանի «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի՝ ծխախոտի ինդուստրիայից բարեգործությանը ուղղված քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության ծրագիրն անթույլատրելի է համարում, գրում է yerevan.today-ը:

Նախարարը նշել է, որ համաշխարհային շատ մեծ հակաքաղկցկեղային միություններն այն դիրքորոշումն ունեն, որ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ և ակնկալել որևէ գումար, որպեսզի դրանց դրական վարկանիշը չբարձրանա։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հատուկ հայտարարություն է ուղարկել երկրի ղեկավարներին, այդ թվում՝ նաև մեր երկրի, որով կոչ է արել չհամագործակցել որևէ ծխախոտային ինդուստրիայի ֆինանսական ծրագրերին»,- ասել է նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ