20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այստեղ են ասել` առանց մեկնաբանության: Արսեն Թորոսյանը կհեռանա՞. Իրատես

Նախարարը հրաժարական կտա՞, թե՞ չի տա»,- այս մտահոգությունն է առկա առողջապահական համակարգում։ Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալումը` կաշառք վերցնելու հիմքով, ցնցել է բժշկական աշխարհը։

Ավելին, մեզ հետ մասնավոր զրույցներում շատերը համոզմունք հայտնեցին, որ այս կալանավորմանը պետք է հետեւի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը. «Եթե այդպիսի բան լինի, ուրեմն կնշանակի, որ Հայաստանում ինչ-որ բան փոխվել է, իսկ եթե ոչ, ուրեմն հին ավանդույթները շարունակվում են»։

Հիշեցնենք, որ կաշառք վերցնելու փաստն առնչվում է պետպատվերի հատկացման հետ։ Ի դեպ, «Իրատեսի» թիվ 21-ում «Խտրականությանը պետք է վերջ դրվի» հոդվածում մենք անդրադարձել ենք պետպատվերի թեմային, նշելով, որ այս հարցում խտրական մոտեցում է ցուցաբերվում։

Իսկ այս տարվա փետրվարին նախարար Արսեն Թորոսյանը, պարզաբանելով, թե ինչու նախկինում իր ղեկավարած «Мибис» համակարգչային տոմոգրամայի եւ «Յամերի» հետազոտման կենտրոնին 2019-ին երկու անգամ ավելի գումար է հատկացվել պետպատվերի համար, ասել էր, որ ինքն այլեւս այդ կենտրոնի հետ կապ չունի, եւ որ այդ կենտրոնի տնօրենն իր կինն է։ Այստեղ են ասել` առանց մեկնաբանության։

Նկատենք, որ պետպատվերի հատկացումը առողջապահության ոլորտում որեւէ փոխնախարարի իրավունքը չէ, եւ պետպատվերը հաստատում է նախարարը։ Ամեն դեպքում, այս պահին փաստը մնում է փաստ, որ առողջապահության նախարարը կամայական մոտեցում է ցուցաբերում ոլորտում, ինչը բժշկական շրջանակներում մեծ դժգոհություն է առաջացրել։

Նույն այդ շրջանակները փաստում են, որ շուրջ վեց ամիս է «Արմենիա» ԲԿ-ի ղեկավարն ընդունելություն է խնդրում Արսեն Թորոսյանից, սակայն ապարդյուն։

Բանը հասել է նրան, որ աշխատակիցները պատրաստվում են դիմում-բողոք գրելու վարչապետին։ Ի դեպ, նշվում է նաեւ, որ «Արմենիա» ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը մի քանի անգամ նվազել են առողջապահության նախարարի «թեթեւ ձեռքով»։

Որքանով է այս տեղեկությունը հավաստի, փորձեցինք ճշտել առողջապահության նախարարությունից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ