20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Սամվելը պիտի իմանա տակ փորելը ինչա …”

 Henaran.am -ի աղբյուրների փոխանցմամբ` թեեւ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի առաջադրել իր թեկնածությունը, սակայն նա իր  կողմնակիցներին եւ աշխատակիցներին կոչ է անում չգնալ ընտրություններին կամ  չքվերակել ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի օգտին:

Գյումրեցիներն ասում են`  “Վարդանիկն առաջվանը չէ”: Քաղաքում վերջին ծեծկռտուքից հետո մթնոլորտը հանգիստ է, թեեւ Ղուկասյանը դեռեւս չի հանդարտվում.

“Սամվելը պիտի քիչ ձայն ստանա, որ իմանա ոտի տակ փորելը ինչ ա … ”,-թիմակիցների շրջապատում նշում է Վարդան Ղուկասյանը :

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար բացի Սամվել Բալասանյանից առաջադրվել են անկուսակցական, “Ադո Վուլֆ” ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Ավետիսյանը, անկուսակցական Սպարտակ Պետրոսյանն ու ՀՅԴ անդամ, Շիրակի մարզպետարանի ֆինանսական եւ սոց- տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը: Ֆավորիտը համարվում է Սամվել Բալասանյանը, ում թեկնածությունը պաշտպանում է իշխող “Հանրապետական” կուսակցությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ