26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կրեմլի մեսիջը Նիկոլին

Կրեմլի մեսիջը Նիկոլին…

Ռուսական լրատվականներն անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցող իրադարձություններին՝ հստակ ընդգծելով, որ նախագահ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է և որ Նիկոլը քաղաքական վենդետա է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․․․
Ռուսական լրատվականները հիշատակել են նաև հայտնի ձայնագրությունների փաստը ընդգծելով, որ Հայաստանի իրավական համակարգը քաղաքական գործիք է դարձել Նիկոլի ձեռքում , որի միջոցով էլ Նիկոլը քաղաքական հետապնդումներ է իրականացնում իր քաղաքական հակառակորդների կամ պոտենցիալ հակառակորդների նկատմամբ․․․

Այն, որ նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է և այն, որ Նիկոլը քաղաքական վենդետա է իրականացնում նախկին նախագահի նկատմամբ՝ ցանկացած բանական և վերլուծելու կարողություն ունեցող մարդու համար էլ հասկանալի է , բայց ցավալին այն է, որ փաստացի Նիկոլն իր անձնական վրեժխնդրության և իր քաղաքական մրցակիցներին ճնշելու պատճառով լուրջ վնաս է հասցնում Հայաստանի միջազգային հեղիանակությանը և դրսում Հայաստանը սկսում են ընկալել մի երկիր, որտեղ քաղաքական իշխանությունը ճնշում է իր այլակարծությունը, երկիր ուր չկա արդարադատություն և առհասարակ Նիկոլը հարվածում է մեր պետության ժողովրդավարական կերպարին․․․

Ստացվում ա Նիկոլը մի կողմից խոսում ա, որ ինքը ժողովրդավար ա, մեզանում տեղի ա ունեցել ամենաժողովրդավարական հեղափոխությունը, բայց իրականում ժողովրդավարության դիմակի տակ թաքնված Նիկոլը Հայաստանը դարձնում ա ավտորիտար պետություն, հակաժողովրդավարական դիկտատուրա․․․

Մեծ հաշվով Կրեմլը Նիկոլին մեսիջ է ուղարկում՝ հրաժարվել հակաժողովրդավարական դիկտատուրա կառուցելու ճանապարհից և վերադառնալ ժողովրդավարական ուղի…

Փաստորեն Նիկոլը նաև ժողովրդավարության հետ կապ չունի և հանուն սեփական իշխանության ոչ միայն խաբում է սեփական ժողովրդին, այլ նաև՝ վտանգում մեր պետության միջազգային հեղինակությունը:

 

Մենուա Հարությունյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ