25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե «տուշոնկի փաստաբան»-ի համար պատասխանատվություն կրեին, առաջընթաց կլիներ. փաստաբան /տեսանյութ/

Փաստաբան Գեորգի Մելիքյանի խոսքով` պաշտպանի և պաշտպանյալի նույնացումը հանրային շրջանում բերում է փաստաբանների վրա ճնշումների առաջացմանը։ Մելիքյանը որպես օրինակ նշում է Ռոբերտ Քոչարյանի գործը, երբ որ հանրային խավի՝ Քոչարյանի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքը մուտք է գործում վերջինիս փաստաբանների՝ Հայկ Ալումյանի և Ռուբեն Սահակյանի անձնական դաշտ։ Նույնը նաև, ըստ Մելիքյանի, Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանի պարագայում է։

Մելիքյանը նշում է, որ այսպիսի խնդիրներով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն որևէ էական արդյունք չկա։ Փաստաբանն ասում է, որ այս իրավիճակում պետք է քայլեր ձեռնարկվեն հանրային իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ։

Վահագն Մարտիրոսյանը նշում է, որ այս իրավիճակը պետք է շտկել մամուլի միջոցով, տեղեկացնել հասարակությանը, որ չի կարելի նույնացնել պաշտպանին և պաշտպանյալին։

«Ցանկացած քաղաքացի պետք է գիտակցի, Աստված չանի, ինքն էլ կարող է փաստաբանի կարիք ունենալ», – ընդգծում է նա՝ հավելելով, որ իրավական պետությունը պետք է հիմնվի իրավունքի և օրենքի վրա։

Մարտիրոսյանը նշում է, որ եթե Մանվել Գրիգորյանի գործով փաստաբան Արսեն Մկրտչյանի հանդեպ տեղի ունեցածի մասով (թքել էին նրա մեքենայի դիմապակու վրա, նրան հասցեագրված գոչել էին «տուշոնկի փաստաբան») որոշ մարդիկ պատասխանատվության ենթարկվեին, ապա որոշակի շտկումներ կգրանցվեին բարձրացված խնդրի ուղղությամբ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ