25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտանիքում բռնության ենթարկվածներին նորմալ ապաստարան կտան

Կառավարությունը մարտի 29-ի նիստում սահմանեց ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ ապաստարանը պետք է ապահովված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող՝ կոմունալ պայմաններով, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով, երեխաների ապրելու, խնամքի և դասապատրաստման համար անհրաժեշտ պայմաններով: Ապաստարանը պետք է ունենա ընտանիքում բռնության ենթարկվածների խնամքի տակ եղող երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահույքով և պարագաներով հագեցած առնվազն մեկ սենյակ, ներքին կարգապահական կանոններ, որը հաստատում է ապաստարանի ծառայություն մատուցող կազմակերպության ղեկավարը, բոլոր անհրաժեշտ պայմանները ընտանիքում բռնության ենթարկվածների շուրջօրյա անվտանգությունն ապահովելու համար, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար հարմարեցված ու մատչելի միջավայր։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ