19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հատուկ չի արվել, քաղաքական ակցիա չէ. ԱԺ փոխնախագահը՝ քվորում չապահովելու մասին

Հատուկ չի արվել, քաղաքական ակցիա չէ, տեխնիկական խնդիր էր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով քվորում չլինելուն:

«Չեմ կարծում, որ սրանով ինչ-որ բան բաց կթողնենք, համենայնդեպս լավ չէ, որ պատգամավորները լավ չեն հաշվարկել: Ճիշտ կլիներ, որ քվեարկությունից հետո մեկնեին», – ասաց Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր Արցախ մեկնած «Իմ քայլը» պատվիրակության անդամներին:

Դիտարկմանը՝ հնարավոր չէր, որ պատգամավորները մեկնեին քվեարկությունից հետո, Սիմոնյանն արձագանքեց.

«Միգուցե հնարավոր էր, բայց ես տեղյակ չեմ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ արտահերթ նիստը չի մեկնարկել քվորում չլինելու պատճառով: Առավոտյան նիստիn գրանցվել էր 44 պատգամավոր: Ըստ ԱԺ կանոնակարգի՝ եթե 4 ժամվա ընթացքում քվորում ապահովելու համար անհրաժեշտ պատգամավորների քանակը չի գրանցվում, ապա նիստը համարվում է չկայացած:

Քվորման չապահովման պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր «Իմ քայլը» խմբակցության 35 պատգամավորից բաղկացած խումբը մեկնել է Արցախ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ