19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ եք ուզում պրոֆեսինալներից. ՔՊ-ացո՞ւմ

Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ձևակերպմամբ՝ փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը աշխատանքից ազատվեցին քաղաքական որոշման արդյունքում։ Ըստ նախարարի՝ նրանց աշխատանքից գոհ և բավարարված են, և վերջիններս բարձր մասնագիտացում ունեն, բայց կառավարության քաղաքական որոշման արդյունքում նրանք ազատվեցին

Միանգամից մի քանի հարց է առաջանում.

այդ քանի՞ բարձր պրոֆեսիոնալ ունեք, որ եղածներին էլ ազատում եք,

Ձեր քաղաքական որոշումների տրամաբանությունը ինչո՞վ են տարբերվում ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի որոշումներից,

իսկ նախարար Զեյնալյանը որտե՞ղ էր որոշման ժամանակ, իր նախորդները իրենց որակյալ տեղակալների համար կռիվ կտային: Նման վարքագիծը կլիներ իսկական քաղաքական որոշում, իսկական քաղաքացու օր։

Փաստորեն քաղաքական որոշումների փիլիսոփայության մեջ բան չի փոխվել. նախարարից մինչև պահակ պետք է կուսակցական լինեն կամ գոնե կուսակցության «համակիրներ», կամ գոնե ինչ-որ մեկի «գանձը»։

Ես գիտեմ, որ շատերը կփորձեն հիմնավորել, որ քաղաքական պաշտոնների վերաբերյալ քաղաքական որոշումներ են ընդունվում: Բայց կադրային ռեսուրսների առանց այդ էլ սղության պայմաններում բարձր մասնագիտացում ունեցող մասնագետներից ազատվելը մեծագույն սխալ է. այսօրվա ԱԺ որակը դաս չէ՞, «Իմ քայլի» նորանշանակ պաշտոնյաները դաս չե՞ն։

Միակուսակցական այս ճահիճը ի վիճակի է խժռելու ցանկացած լավ գաղափար ու լավ անհատի։ Ներկա իշխանության ղեկավարները նախկիններին քննադատում ու մեղադրում էին նաև այս հարցում։

Ի՞նչ եք ուզում պրոֆեսինալներից. ՔՊ-ացո՞ւմ։

Ի՞նչ եք ուզում ոչ կուսակցական գործիչների՞ց. ՔՊ-ացո՞ւմ։

Ի՞նչ եք ուզում երկրում առանց այն էլ սակավ պրոգերսիվ մարդկանցից և շրջանակներից. ՔՊ-ացո՞ւմ, ձեր անփոխարինելիության ընդունու՞մ։

Ակնհայտ է, որ սա բերելու է լուրջ խնդիրների»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ