16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Բա մե՞նք. թիմի հարցադրումը՝ Փաշինյանին. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Մամուլի վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ, պարզվում է, հեղափոխական թիմի սրտով չեն եղել, եւ քայլիստներից ոմանք խորապես վիրավորվել են իրենց առաջնորդից։

Հիշեցնենք, որ լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը, անդրադառնալով իր ընտանիքին, նշել էր. «Ես ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքը եղել է ինձ հետ եւ իմ կողքին, երբ ես զրոյից ստեղծել եմ լրատվամիջոց, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ իմ դեմ տեռոր են իրականացրել, քրեական եւ քրեածին, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ եղել եմ բանտում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ հանրահավաքներ եմ անցկացրել, իմ ընտանիքը եղել է իմ կողքին»։ 

Հեղափոխականների անտեսումն ու ստորադասումը թիմի անդամները ծանր են տարել։ «Բա մե՞նք։ Գյումրիից մինչեւ Երեւան քայլել ենք, հանրահավաքներին օրուգիշեր մասնակցել, ճանապարհ ենք փակել, եղել Փաշինյանի կողքին»,- սրտնեղած ասում են նրանք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ