09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Կարո՞ղ է մի օր էլ արթնանանք ու Հայաստանի «հաշիվների» վրա կալանք դրված լինի. Հանրային Շահերի Ազգային Կենտրոն

ararat-mirzoyan-pashinyan-nikol2-1-634x445

ՄԻ՛ ԷԺԱՆԱՑԵՔ

Չի կարելի հանրությանն այսպես մետամորֆոզի ենթարկելու անընդմեջ փորձեր կատարել, անցնելով վերջինիս, իբրև «պրիմիտիվ օբյեկտի» ընկալման թույլատրելի սահմանը: Հանրությունը, որքան էլ խորթ ու անընդունելի դիտվի մեր նորօրյա «Կառավարիչների» կողմից, բաղկացած չէ միայն «հեղափոխութուն» տերմինից պարզունակ դարձած ու վերլուծական միտքը կորցրած մարդկանցից, ովքեր կարող են կառավարության անդամների արած որևէ աննյութ հայտարարությունից, ասենք.

«Սառնարանիս ապառիկի մարմանը դեռ 4 տարի կա… », իսկ վերջինիս ի հավելումն «Ինձ անգամ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել հաշիվներս վրա…» մի չտեսնված էյֆորիկ հաճույք ստանալ, այլ նաև, ոչ պակաս ստվար մի զանգվածից, ում մոտ նման հայտարարություններից հետո առաջանում է տարրական մտահոգություն ու հարցերի շարք՝ երկրի ղեկավարների քաղաքական ադեկվատության առումով:

Ընդամենը մեկ կենցաղային հայտարարություն և ապահովված է իշխանությունների հանդեպ ունեցած հավատի շարունակականությունը ևս, ասենք, մեկ-երկու ամսով: Հասկանալի է, որ մարդն իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում փորձում է գտնել հավասարություն, արդարություն, իր տեսակի արտատիպը նաև իշխանական օղակներում, իր հոգսը կիսող, իր կյանքով ապրող պաշտոնյաներին, սակայն անթույլատրելի է, որ քաղաքական ղեկավարությունը, հասարակության այդ շերտի պահանջը բավարարելու համար իրեն դրսևորի այսչափ պարզունակ ու զավեշտալի ամենաբարձր ամբիոններից:

Եվ եթե մեր ղեկավարներն այդքան մարդասեր, ժողովրդասեր են իրենց դրսևորումներում և ընդառաջ են գնում հասարակության՝ իրենց կողմից սիրված ու ընդունված շերտին, ապա թերևս մի սցենար էլ պետք է մտածեն «չընդունված» խավի համար, ում, անշուշտ, ականջահաճո խոսքերով չես գոտեպնդի, ու ստիպված պետք է լինեն մի լավ սցենարիստ ընտրել և մի փոքր շատ մտածել, քանի որ նշյալ հանրույթի մոտ նման վարքագծից հետո միանգամայն հակառակ տրամադրություններ են առաջանում և հարց է ծագում, թե արդյոք ղեկավարների նմանօրինակ հումորային նկրտումների արդյունքում մի օր էլ չենք արթնանա մի նոր Հայաստանում, որտեղ պետության «հաշիվների» վրա կալանք դրված կլինի:

Հանրային Շահերի Ազգային Կենտրոն

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ