24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խնդալ չլինի. գողացել են եւս մի պաշտոնյայի հեծանիվ

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Խնդալ չլինի, բայց մարտի 20-ին իմ հեծանիվն էլ են գողացել»:

Սմբատ Գոգյանն արձագանքել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը՝ հեծանիվի գողության մասին:

Պարոն Պետրոսյանն արդեն այսօր իր հեծանիվի գողության մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
Ժողովուրդ ջան, պարզվում ա՝ իմ հեծանիվը (ի դեպ, հեծանիվը կրտսեր որդունս է, այլ ոչ թե իմը, և գողացվել է նաև այլ հեծանիվ – ոստիկանության հաղորդումը կարող եք ընթերցել) ավելի կարևոր թեմա է, քան ոմանց անձն ու անունը, որ այդպես էլ չեն քննարկվում։

Կամ դա ինչ՞ մի կարևոր թեմա էր, որը շրջանառության մեջ դրվեց վարչապետին հարց ուղղելուցս ընդամենը րոպեներ անց…
Սա է՞ նոր Հայաստանը…

Այո, ես երբեմն օգտվում եմ տղայիս հեծանիվից, բայց դա չեմ անում հրապարակավ՝ իմ օգտին արհեստական վարկանիշ կորզելու նպատակով…

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ