23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը տնտեսական հեղափոխության մասին կենացներ ասելու փոխարեն ստիպված է լինելու զսպել անտեր մնացած 80 հազար դրամ ստացողների սոցիալական բունտը

Նիկոլ Փաշինյանն ու Բորիս Ելցինը տրամագծորեն տարբեր մարդիկ են, բայց, այնուամենայնիվ, մի ընդհանրություն կարելի է գտնել․ Երկուսն էլ տնտեսությունից ոչինչ չեն հասկանում, երկուսն էլ իրենց շրջապատում են հաշվապահ-տնտեսագետներով, երկուսն էլ անհետևողականության ու համառ բնավորության պատճառով խորացնում են սոցիալական անհավասարությունը։

Պետք է խոստովանենք, որ Փաշինյանը իսկապես բարի ցանկություններ ունի, իսկ այդ ցանկությունների հիմքում ավելի զարգացած պետություն ստեղծելու երազանքն է։ Ոչ ոք այս հարցի շուրջ չի վիճում։

Պետք է նաև արձանագրենք, որ սոցիալական անհավասարություն կոչվածը պարտադիր չի լինի միտումնավոր քաղաքականության հետևանք։ Այն գոյանում է հատկապես բարի ցանկությունների պատճառով, ցանկություններ, որոնց հիմքում ո՛չ հետևողականություն կա ո՛չ պրոֆոսիոնալիզմ և ո՛չ էլ լայնախոհություն։ Գուշակեցի՞ք, խոսքը կառավարության հարկային քաղաքականության մասին է և մասնավորապես համահարթեցված եկամտահարկի։

Այս հարցում կառավարող ուժը կարծես թե անդրդվելի է։ Խնդիր չկա։ Բայց պետք է հաշվի առնենք, որ սա հակահեղափոխական մոտեցում է, որի ներգործության պայմաններում տնտեսական հեղափոխության մասին խոսակցությունները անլուրջ են դառնում։ Ավելի շուտ տնտեսական հեղափոխություն լինելու է, բայց մարդկային փոքր խավի՝ Փաշինյանի ձևակերպմամբ արդի ժամանակաշրջանի հերոսների համար։

Սա ծանր ժառանգություն է, որը դուք թողնում եք ձեզնից հետո եկողներին։ Որոշ ժամանակ անց կառավարությունը տնտեսական հեղափոխության մասին կենացներ ասելու փոխարեն ստիպված է լինելու տենդագին որոշումներով զսպել անտեր մնացած 80 հազար դրամ ստացող մարդկանց սոցիալական բունտը։

Պարոն վարչապետ, վերջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից ու Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից ոչ ոք ոչինչ չի պահանջելու, ամբողջ պատասխանատվությունը Ձեր ուսերին է։ Աժ ամբիոնից մունաթ գալու և հակասոցիալական մտքեր արտահայտելու փոխարեն արժե մի փոքր մտածել:

Կարպիս Փաշոյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ