25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալիեւի հետ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանի խորհրդանշական սինքրոնը. Ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում ներկայացնելով կառավարության 2018-ի ծրագրի իրականացման հաշվետվությունը, միաժամանակ հայտարարեց նաեւ մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հաստատվածության մասին: Փաշինյանն իհարկե նշեց, որ հանդիպումը չունի կոնկրետ օրակարգ, ինչն այլ կերպ նշանակում է, որ մասնակից կողմերից յուրաքանչյուրը փորձելու է առաջ տանել իր օրակարգը եւ քննարկումները լինելու են այդ հարաբերակցությամբ:

Այդ իմաստով հատկանշական է, որ Վիեննայի հանդիպման հաստատված լինելու մասին Հայաստանի վարչապետը հայտարարում է կառավարության գործունեության ծրագրի հաշվետվությանը զուգահեռ, դրա ընթացքում, թեկուզ պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս, որը ուղիղ առնչություն չուներ ծրագրի հաշվետվության հետ:

Տնտեսական վիճակի, հեռանկարների եւ փիլիսոփայության մասին ելույթի եւ Վիեննայի հանդիպման հաստատման այդ սինքրոն դրվագը խորհրդանշական է: Բանն այն է, որ Հայաստանի կառավարության գործունեությունն ու ծրագրի իրականացման արդյունավետությունն ուղիղ առնչություն ունեն արցախյան գործընթացի հետ, թե այսպես ասած բանակցային, թե ընդհանրապես Արցախի հարցի հետ:

Խոսքը տվյալ դեպքում տնտեսական այն ռեֆորմների մասին է, որոնք բացի շատ կոնկրետ չափելի ցուցանիշների կարճաժամկետ կամ միջնաժամկետ ապահովման էֆեկտից կամ նպատակից զատ, պարունակում են նաեւ երկարաժամկետ իմաստ՝ արդեն ինստիտուցիոնալ մեխանիզմի տրամաբանությամբ:

Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո պետք է անցում կատարի քաղաքական մրցակցությամբ զարգացման տրամաբանություն եւ այստեղ էական է, թե տնտեսական ռեֆորմները, բացի չափելի արդյունքից՝ մրցակցության տրամաբանության մեջ, որպեսզի ներկայումս կառավարող ուժին բերի առավելություն մրցակիցների նկատմամբ, պետք է պարունակեն նաեւ ռազմավարական արդյունք՝ ձեւավորվող ինստիտուցիոնալ հիմքերի տեսքով, որոնք տնտեսական աճը խորքային առումով կառկախեն քաղաքական մրցակցությունից եւ մրցակցությունն ազդեցություն կունենա լոկ աճի տոկոսների առումով:

Այլ հրպարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ