29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ամերիաբանկի ֆինանսական աջակցությամբ բացվել է 120 աշխատատեղ ունեցող նոր գործարան /տեսանյութ/

Բացվել է  «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը: Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս  շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել 15 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ:

Նախագծի հիմնական ֆինանսավորողն է Ամերիաբանկը, որի օգնությամբ  լուծվել է ոչ միայն պանրի արտադրության, այլ նաև ջերմոցների ֆինանսավորման հարցերը: Նշենք, որ Ամերիաբանկն առաջիկայում կաջակցի նաև պարտատոմսերի թողարկման հարցում:

Լրագրողների հետ զրույցում «Սպայկա»  ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանն ասաց, որ ներդրվել է ավելի քան 15 միլիոն ԱՄՆ դոլար: Ամերիաբանկի տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանն էլ նշեց, որ Ամերիաբանկը ֆինանսավորել է բուն արտադրությունը. «Ֆինանսական գործընթացում, բացի Ամերիաբանկից, մասնակցել է նաև գերմանական բանկ, որը ֆինանսավորել է գերմանական սարքավորումները, իսկ մենք արտադրության համար անհրաժեշտ մնացած ծախսերը»:

Լրագրողները «Սպայկա» ընկերության սեփականատիրոջից հարցրեցին, թե  արդյոք ՀՀ երկրորդ կամ երրորդ նախագահի ընտանիքի անդամներից որևէ մեկը բաժնեմաս ունի «Սպայկա» ընկերությունում, Դավիթ Ղազարյանը նշեց, որ չկա նման բան, ոչ ոք չի էլ փորձել փայ մտնի՝ ընդգծելով, որ ինքն է հիմնադրել ընկերությունը և այն միայն իրեն է պատկանում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ