20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բաքուն սպասում է, որ կրկնի 2016թ. ապրիլը

«Բաքուն մտադիր է ուժով «վերադարձնել» Լեռնային Ղարաբաղը: Ոչ թե անվտանգության գոտիները, այլ ողջ Լեռնային Ղարաբաղը, ինչը կհանգեցնի ողջ հայության հեռացմանն այնտեղից: Բաքվի համար իրադարձությունների նման զարգացումն է ընդունելի համարվում, ինչն անընդունելի է Արցախում բնակվողների համար: Ինչո՞վ է պայմանավորվում առաջընթացը: Մի քանի շրջանների հանձնումո՞վ: Նույնիսկ մեկ շրջանի հանձնումը կհանգեցնի ողջ Ղարաբաղի կորստին»: Այս մասին ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Վիեննայում մարտի 29-ին կայանալիք հանդիպումը։ Նրա կարծիքով՝ հանդիպումից պետք չէ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններում բեկումնային առաջընթաց սպասել, քանի որ կողմերի միջև կոնֆլիկտը չի թուլացել:

Քաղաքագետի խոսքով՝ Բաքվի քաղաքականությունն այժմ ավելի սադրիչ է դարձել, ինչի մասին վկայում են վերջին իրադարձությունները: Ինչ վերաբերում է Ղարաբաղում լարվածության թուլացմանը, դա ժամանակավոր բնույթ է կրում, ադրբեջանական կողմն ուղղակի սպասում է, որ կրկնի 2016 թվականի դեպքերը:

«Երևանի և Ստեփանակերտի միջև անորոշություն կա։ Եվ այն պայմանը, որ Ստեփանակերտին պետք է հրավիրել բանակցությունների սեղանի շուրջ, անիրականանալի է Բաքվի կոշտ դիրքորոշման պատճառով: Դա կարելի է նաև ընկալել որպես Ղարաբաղի պաշտպանության համար պատասխանատվության անցումը Ստեփանակերտին:

Սրան պետք է գումարել նաև Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվությունը Նախիջևանում՝ բանակային համալիրի ստեղծումը, երկաթուղու կառուցումը, ազատ առևտրի գոտու ստեղծումը և հայտարարությունները, որ այդ կողմից կարող է փակվել երթևեկությունը դեպի Արցախի Հանրապետություն: Այսինքն՝ այս ամենն, ինչ տեղի է ունենում, ինձ հիմք չի տալիս խոսելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման մասին: Խոսել առաջընթացի մասին որոշակի կապի ստեղծման հիման վրա լուրջ չէ»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ