25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախում լարված են՝ ֆորս մաժորի փորձ է արվում. Փաստ

Արցախյան ընտրություններին ընդառաջ կտրուկ ակտիվացել են «Սասնա ծռերը»: Արցախում խոսակցություններ կան, որ այս կուսակցության անդամները նեղ շրջանակներում կարծիք են հայտնում, թե Արցախում կարճ ժամանակում հաջողության կարելի է հասնել միայն ֆորս մաժորի դեպքում:

Սակայն խոսքը կոնկրետ գործողությունների մասին չէ. ըստ տեղեկությունների, պլանն այնպիսին է, որ մի կողմից՝ հարմար պահի որոշակի բարդ իրավիճակից կարողանան դիվիդենտներ քաղել, մյուս կողմից՝ նման իբր թե «ծայրահեղական», «հակապետական» տեսակետներ շրջանառելով՝ ստիպել իշխանություններին արձագանքել, որպեսզի կարողանան այդ հանգամանքն օգտագործել եւ աղմուկ բարձրացնել:

Սակայն, ինչպես երեւում է, Արցախի իշխանություններն ու մյուս քաղաքական ուժերը «խայծը կուլ չեն տալիս», չնայած, ըստ որոշ տեղեկությունների, Արցախի տարբեր բնակավայրերում գտնվելիս «Ծռերը» նույնիսկ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում իշխանությունների եւ կայանալիք ընտրությունների հնարավոր թեկնածուների հասցեին:

Սակայն նման պահվածքը հակառակ ազդեցությունն է թողնում. մեր տեղեկություններով, այսպիսի ոճը արցախցիների զայրույթի պատճառ ու վիճաբանությունների առիթ է դառնում: Բանն այն է, որ անկախ քաղաքական հայացքներից, Արցախում անընդունելի են համարում վիրավորանքների ու հայհոյանքների «ճանապարհը»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ