25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պահանջելու են Սյունիքի մարզպետի պաշտոնանկությունը /վիդեո/

Աշոտ Հայրապետյան

Կապանի ավագանու անդամի թեկնածու, “Կապանը կապանցիներինն է” քաղաքացիական շարժման անդամ Գագիկ Ղահրամանյանը Կապանի “Խուստուփ” հեռուստաընկերությամբ Կապանի քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանին հորդորել է հրաժարվել ընտրություն կոչվող ֆարսին մասնակցելուց: Իսկ եթե Հայրապետյանը չհրաժարվի պայքարից, ապա բնակիչներին կոչ է արվելու գնալ քվեարկության եւ դեմ քվեարկել:

Հիշեցնենք, որ Կապանի գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը ինքնաբացարկի վերջին օրը պայքարից հրաժարվելու դիմում է ներկայացրել : Ըստ վերջինիս հայտարարության, նրա կողմնակիցների վրա ճնշում է գործադրվել:

Ըստ ավագանու անդամի թեկնածուի հայտարարության` “Կապանը կապանցիներինն է” քաղաքացիական նախաձեռնությունը առաջիկայում նախատեսում է համաքաղաքային հանրահավաք անցկացնել:

Միաժամանակ, նրանք բաց նամակ են ուղղելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Սյունիքի մարզպետի հետ կապված առաջարկով:

Henaran.am-ը Կապանի քաղաքապետի թեկնածու Աշոտ Հայրապետյանին գրավոր հարց է ուղղել` ինչպես է վերաբերում հայտարարությանը եւ արդյոք կհրաժարվի պայքարից: Թեկնածուի պատասխանին դեռ սպասում ենք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ