29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Միանգամից գնդակահարության հոդվածն էլ դրեք էլի՛՛

image_9155

Ազգային ժողովում ՛՛Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նախ հիշեցրեց, որ 2001 թ-ի դեկտեմբերին ՀՀԿ-ն ընդունեց պատմական որոշում՝ էնէրեգտիկ նպատակով Սևանա լճի բացթողումն արգելել, իսկ 1996 թ-ին բաց էր թողնվում 1.5 միլիոն 1.5 մետրի հավասարազոր ջուր:

Պատգամավորը չցանկացավ անդրադառնալ պատճառներին, թե ինչու էր այդ տարիներին Սևանից արդյոք ջուր բաց թողնվում, սակայն հորդորեց նաև իրենց ցանկացած գաղափար չսևացնել:

՛՛Ինչ ձևի ուզում եք, սևացնում եք… հանկարծ դառա՞նք բնության դեմ պայքարողների ջատագով: Ուրեմն բնությունը պահանջում է ռեսուրսի տրամաբանական օգտագործում՛՛,-նկատեց նա: Այվազյանը  հարցրեց նաև, թե Արմավիրի մարզում, որտեղ յոթանուն միլիոն խորանարդ մետր է կազմում գյուղերի ոռոգելի տարածքները, որտեղից է ջուր մատակարարվելու, որ ջրամբարից են տալու այդ ջուրը, ակա կոչ արեց՝ հերիք է բաղախաղերով զբաղվել: ՛՛Հենց-նենց սիրուն խոսքերով խոսելը չի է, այդ գյուղացիքին ջուրը որտե՞ղից ենք տալու:  Խոսում ենք արտագաղթից, հետո էլ ասում եք՝ ջուր չտաք՛՛: 

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Սևանի հոսքն ավելացնելով՝ 70 տոկոսը կուղարկվի Նախիջևան, ապա ՀՀԿ պատգամավորն ասաց. ՛՛Ի՞նչ միանգամից մեզ սկսեցիք կասկածել Ադրբեջանի հետ համագործակցության միջև, սենց միանգամից ձեռքի հետ էլի, է միանգամից գնդակահարության հոդվածն էլ դրեք:  Էս ի՞նչ ստացվավ, խոսում ենք էլի, էս անտեր լեզուն ոնց ուզում, պտտվում է, իրականում երբ թվեր եք խեղաթյուրում, ինձ սկսում է անհանգստացնել՛՛:

Վարդան Այվազյանի խոսքով՝ ամպագոռգոռ ելույթներ չպետք է տալ գյուղացուն, այլ տարբերակ առաջարկել: ՛՛Էն գյուղացին ինչ մեղավոր է այստեղ, ինչ-որ մեկի ապաշնորհության պատճառով որ եղել է, նրան պատժենք, կարելի է  ասել՝ Սևանին ձեռք տալ պետք չի, պետք է, մեկ ու կես միլիոն չթողնեիք ամեն տարի, ո՞վ է մեղավորը , ով է գողանում , նրա ձեռքը կտրեիք՛՛,-եզրափակեց Այվազյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ