20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր Հայաստանում կառավարությունը սպառնում է վարչարարություն կիրառել /տեսանյութ/

Գրավատների աշխատակիցները արդեն երկար ժամանակ է բողոքի ակցիաներ են իրականացնում: Աշխատակիցները դժգոհում են Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծից, ըստ որի՝ պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք:

Գրավատներից օգտվողների շահերի պաշտպան Հայկ Սահակյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ հանդիպել են փոխվարչապետի, ֆինանսների փոխնախարարի եւ ԿԲ փոխնախագահի հետ, սակայն հանդիպման արդյունքերը չեն գոհացրել վերջիններիս:

«Ես չեմ կարող համարել, որ դա եղել է քննարկում, որովհետև մեր կողմից տարած թվերն ու հիմնավորումները ուղղակի դրվեցին կողք: Պարզ դարձավ, որ ոչ մի զիջում և ոչ մի հիմնավորում նրանց չի հետաքրքրում. իրենք որոշել են և վերջ»,-ասաց Սահակյանը:

«Քննարկման ընթացքում Նոր Հայաստանին ոչ հարիր բաներ հնչեցվեցին: Նրանք ասացին, որ վարչարարություն կկիրառեն գրավատների հանդեպ»,-զարմացած նշեց Սահակյանը:

Վերջինս հիշեցրեց՝ Կառավարության նիստի ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը խաբեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Պարոն Ջավադյանն ուղղակի խաբեց՝ ասելով, որ գրավատների պատճառով մարդիկ կորցնում են ամեն ինչ»:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ