22 Ապրիլի, Երկուշաբթի, 2019

Դուք գնում եք ուղիղ այդտեղ, որտեղից փախչել էիք ուզում ու ցավալին այն է, որ չեք զգում

Без названия (3)

Դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ահա արդեն երեք տարի է, որ բացահայտ քաղաքացիական դիրքորոշումս եմ հայտնում՝ «Մահ ռեժիմին» կարգախոսով։ Եվ երեք տարի վախեցել եմ, որ այդ կարգախոսը չտարածվի միայն ու միայն մեկ անձի վրա, քանի որ ռեժիմը համակագ է՝ Սահմանադրություն հարմարեցված հանցագործ խմբավորմանը, որոնք զավթել են պետական պաշտոնները ու ամեն ինչ ծառայեցնում են սեփական շահերին, կոռուպցիան, որը հենց առաջին ասածս է, հանցավոր իշխանության մեջ սերտաճած եկեղեցին ու մանավանդ բանակը, օրենսդիր ու գործադիր մարմինները, ընտրական ինստիտուտը, ընտրական օրենսգիրքը, քրեական օրենսգիրքը և այս ամենի հետ կապված ամեն բան։

Երբ սրանից մեկ տարի առաջ Հանուն Հայաստան Պետության Ճակատի անդամներ՝ Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանը հանդես եկան “Մերժիր Սերժին” կարգախոսով, ես ինչ որ բան կանխազգացի և Յագոյի հայտնի արտահայտությունը՝  «Սա ինձ դուր չեկավ»,  բարձրաձայն ասեցի ինքս ինձ։ Դա հենց այս օրերին էր։ Ամեն դեպքում մարդկային բարոյական կոդեքսը պահանջում էր, որ պառակտում չմտցնեի և իհարկե, իմ խորին հարգանքը երիտասարդների հանդեպ, թույլ չտվեց, որ չաջակցեմ և արեցի ամենը ինչ ինձնից խնդրեցին, չթվարկեմ, անհարմար է։ Բայց ապրիլի 13-ից հետո, կարգախոսը աստիճանաբար դարձավ՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» իմ անհանգստությունը աճում էր, «հանուն» ը դառնում էր մեկ մարդու դեմ կռիվ, թագավորը մեռավ, կեցցե թագավորը-ի պես մի բան։ Բառացիորեն օրը օրի ետևից ամրանում էր՝ անձին փոխարինելու մեկ այլ անձով տեսակետը։ Ոչ մի նշանակություն չունի ինչ նկարագրի տեր անձով, կարևորը, որ անձին մի այլ անձով փոխարիները փոփոխություն չէ։ Դա միայն ես չի, որ գիտեմ ու դա այդպես է։ Մարդ արարածի բնույթն է այդպիսին։

Ով էլ լինի, որքան էլ վեհ անձ լինի միևնույն սիստեմի մեջ, շատ արագ կդառնա այն ինչը մերժել է։ Մեկ անձը շատ բան կարող է անել, բայց ոչ նույն միջոցներով, օրենքներով ինչ նախորդն է արել և դեռ ավելին վկայակոչել օրենքը, կներեք, ո՞ր օրենքն եք վկայակոչում, որը գրողին մերժել ե՞ք։

Հիմա, մեկ տարի անց ասում եմ, սիրելի երիտասարդներ Դուք գնում եք ուղիղ այդտեղ, որտեղից փախչել էիք ուզում ու ցավալին այն է, որ չեք զգում։ Մի տարի անցավ ևս մի տարի և նույն վիճակն է լինելու։ Մեղք եք և՛ դուք և՛ անընդհատ այս արատավոր՝ կրկնվող, բողոքի, անեծքի, հայհոյանքի շրջապտույտի մեջ եղողները։

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ