25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրկին « Գարդասիլի» մասին. Առողջապահության նախարարությունը չի նահանջում

«Գարդասիլ» դեղամիջոցի  պատվաստումների դեմ աղմուկը զարմացնում է  ԱՆ Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանին:  Նա չի հասկանում, թե մեր հասարակությունը ինչու չկարողացավ ընկալել այդ պատվաստման նշանակությունը:

«Արգանդի պարանոցի քաղցկեղն աշխարհում միակ քաղցկեղն է, որը հնարավոր է կանխարգելել: Դրա դեմ պատվաստումը կարող է հետագայում իրենց աղջիկներին զերծ պահել արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդանալու դժվար, ծանր ախտաբանությունից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գայանե Ավագյանը։

Հայաստանում տարեկան մինչեւ արգանդի պարանոցի քաղցկեղի 260 դեպք  է  արձանագրվում. «Հետեւաբար այդ դեպքերի 50-60 տոկոսը հայտնաբերվում է 3-4-րդ փուլերում, երբ արդեն բժշկությունը դառնում է անզոր՝ փրկելու այդ կանանց կյանքը: Տարեկան շուրջ 70-80 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից»:

Ըստ նրա՝ այսօր պապիլոմա վիրուսի պատվաստումը միակ պատվաստումն է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացումը։

«Եվրոպական բոլոր երկրները,  Կանադան, Միացյալ Նահանգներն ընդունել են այս պատվաստման գաղափարը, եւ մենք պետք է բոլորս միասին կարողանանք հաղթահարել այդ ֆոբիան, որը կա այս պատվաստանյութի նկատմամբ»,-նշեց Առողջապահության նախարարության աշխատակիցը:

 Ազգային ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը վստահ է, որ աշխարհի 70 երկրների առողջապահության նախարարություններն իրենց երկրների կանանց եւ աղջիկների նկատմամբ վատություն չէին անի՝ ընդունելով «Գարդասիլ» դեղամիջոցը:

«Մենք ինչո՞ւ ենք հրաժարվում մի քանի հոգու ֆեյքային նորությունները առաջ բերելով: Եթե գիտական է հիմնավորումը կարող ենք նստել եւ քննարկել, բայց եթե գիտական չէ»,-ասաց պարոն  Բազիկյանը՝  որպես բժիշկ ներկայացնելով արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդ կնոջ  տառապանքը՝մահվանից առաջ, որպեսզի հասարակությունը հասկանա, թե  ինչու է  պետք կանխարգելել քաղցկեղը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ