23 Հուլիսի, Երեքշաբթի, 2019

ԱԺ-ում հնչած մտահոգությունների հետ կապված Դավիթ Տոնոյանը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն. Արծրուն Հովհաննիսյան

577184AB-F1BD-4CC2-9F6B-8498CB9B4BAF

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն այսօր ԱԺ-ում հնչեցված մտահոգությունների հետ կապված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.

 

«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ՀՀ ՊՆ հաշվետվության շրջանակներում հնչեցված մտահոգությունների և հրապարակային մտքերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ստուգելու հնչեցված հայատարարությունների արժանահավատությունը՝ անհրաժեշտության դեպքում քրեաիրավական գնահատական տալու այդ հրապարակային հայտարարություններին։

Ինչ վերաբերում է հնչեցված որոշ մտահոգություններին, կապված ռազմարդյունաբերության ոլորտում առևտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտելու հետ, արձանագրում ենք, որ ռազմարդյունաբերության ոլորտում ներդրումներն, օրենքով սահմանված կարգով, իրականացվել են ՀՀ ՊՆ անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ, այդ թվում՝ բարձրաձայնված կազմակերպությունների կողմից»,-նշել է Հովհաննիսյանը գրառման մեջ։

Հիշեցնենք, որ նիստին Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը հայտարարել էր. «Կանադական և ԱՄԷ համատեղ ընկերություն հանդիսացող «Սթրեյթ գրուպը» մեկ տարի է՝ փորձում է ՀՀ-ում զրահամեքենաների արտադրություն կազմակերպել, բայց ինչ-որ մարդիկ խանգարում են»:

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ