23 Հուլիսի, Երեքշաբթի, 2019

Նիկոլ Փաշինյանի թվացյալ կայունությունը. Իշխանությունը տաք է պահում թեման. 168 Ժամ

5F5A7AEB-3D63-48E6-87B5-04A12CF322F5

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները շարունակում են նախկին իշխանությունների դեմ իրական եւ մտացածին պայքարը։ Դրա վերջին արտահայտությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչած մտքերն էին, որոնք մեծ մասամբ վերաբերում էին նախկին իշխանություներին։

Այո, նախկին իշխանությունները մասամբ՝ քաղաքական, ավելի շատ՝ քարոզչական դաշտում պայքարում են գործող իշխանության դեմ, ինչը բնական է։ Բայց մյուս կողմից` տպավորություն է, որ իշխանությանն այդ պայքարը եւ դրա մասին բարձրաձայնումն օդ ու ջրի պես պետք է։ 

Դրանով իշխանությունը մի կողմից՝ անընդհատ տաք է պահում «ներքին թշնամու» թեման, մյուս կողմից՝ բացառում է նախկինների շրջանակից դուրս իշխանությանն իրական ընդդիմության ձեւավորումը։ Այս սխեման շատ ձեռնտու է իշխանությանը. ի դեմս նախկին իշխանությունների՝ հակահեղափոխական թշնամիների կերպարի մշտական գոյություն, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած ընդդիմախոսություն նույնացնել հակահեղափոխության հետ՝ բացառելով իրական ընդդիմության կայացումը։

Ու պատահական չէր, որ նույն ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի քաղաքական կյանքում երբեւէ այնպիսի կայունություն չի եղել, ինչպես այսօր։ Այս կայունությունը, սակայն, խաբուսիկ կայունություն է, եւ իշխանությունը չի կարող մշտապես գործել առանց ընդդիմության։

Ընդդիմության, առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմութան բացակայությամբ առաջացած վակուումը, ի վերջո, լցվելու է, եւ որքան այն դատարկ մնա, այնքան ավելի մեծ է հնարավորությունը, որ կլրացվի ոչ քաղաքական տարրերով ու բովանդակությամբ։ Այնպես որ, իշխանությունն ինքը պետք է շահագրգիռ լինի իրական ընդդիմության կայացմամբ, այլապես դրա տեղը կարող են լրացնել մարգինալ ուժերը՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ