23 Հուլիսի, Երեքշաբթի, 2019

Բողոքի նոր ալիք է հասունանում. այս անգամ ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացման դեմ. Ժողովուրդ

152D8B62-B16C-4D5C-8186-F68400BC162D

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում բողոքի եւս մեկ ալիք է հասունանում, առաջիկայում հնարավոր է բարձրանան արտերկրից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը, ինչն էլ կհանգեցնի մեքենաների արժեքի բարձրացման:

Երեկ ԱԺ-ում ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, թե ՀՀ-ն մինչեւ հիմա օգտվել է անցումային ժամանակահատվածի հնարավորություններից, մինչդեռ 2020թ. այդ ժամկետն ավարտվում է: Ու թեեւ ՀՀ իշխանությունները փորձելու են բանակցել ԵՏՄ անդամ երկրների հետ, բայց հնարավոր է՝ զիջումներ չլինեն:

«Հայտնի է, որ երրորդ երկրներից ՀՀ ներմուծվող մեքենաների զգալի մասը հեշտ արտահանվում է ԵՏՄ անդամ երկրներ: Պատճառն այն է, որ ՀՀ-ում մաքսատուրքերն ավելի ցածր են, քան ԵՏՄ մյուս երկրներում, եւ սա բոլորը գիտեն: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ցածր մաքսատուրքով մեքենաները ՀՀ բերվելուց հետո, տարվելով ԵՏՄ շուկաներ, կրճատում են ԵՏՄ երկրներ ներմուծվող մեքենաների ծավալը, հետեւաբար այդ երկրներին «զրկում» են բարձր մաքսատուրք ստանալու հնարավորությունից, այստեղ, իհարկե, շահերի հակասություն կա»,- ասել է նա՝ հավելելով,- «Անցումային ժամանակահատվածն ավարտվում է, ուստի մենք կփորձենք հիմնավորել մեր տեսակետը: Բայց հաշվի առնենք, որ հակափաստարկներ էլ են լինելու ԵՏՄ մյուս գործընկերների կողմից»:

Բնականաբար, տեղի ունեցողը հասարակության որոշակի հատվածի մոտ դժգոհության ալիք կբարձրացնի, եւ քանի որ մարդիկ ակնկալիքներ ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, հենց նրան էլ դիմելու են խնդիրը լուծելու համար, սակայն ապարդյուն, քանի որ այս խնդրի լուծումը միայն ՀՀ իրավասությունների շրջանակներում չէ, այլ կախված է ԵՏՄ անդամ պետություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ