19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամեն բան չէ, որի մասին կարելի է խոսել. ԱԱԾ պետ

e6c548f7d0c3481e9ac67d5b70e4287e

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է «օտարերկրյա գործակալների» մասին հարցին: 

Հիշեցնենք, փետրվարի 27-ին Իրան կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է մերժվեն այն քաղաքական գործիչները, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան քաղաքական գործիչներ։ Սակայն վարչապետը կոնկրետ անուններ չէր նշել։

Վարչապետի հայտարարությանը հետեւեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը: Շարմազանովը վարչապետից պահանջել էր, որպեսզի հրապարակի այն օտարերկրյա գործակալների անունները, որոնք Հայաստանում զբաղված են պետականաքանդ գործունեությամբ, նաեւ դիմել էր ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը, որպեսզի զբաղվեն այս խնդրով: Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ զրւյցում շատ կարճ է անդրադարձել այս հարցին: Վերջինս նշել է՝ ամեն բան չէ, որի մասին կարելի է խոսել: ԱԱԾ պետը, հերթական անգամ հրապարակային «ապտակն» է հասցնում չճշտված տեղեկությունները հանրայնացնելու, անպատասխանատու, օդում կախված լուրերով ամբոխահաճո հայտարարությունների հեղինակ, կրքեր բորբոքելու սիրահար վարչապետին:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ