24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զարմացած եմ Դավիթ Սանասարյանի բռնած դիրքից, ձեռքերը լվաց ու հեռացավ. ուրցաձորցիները դատախազության մոտ են

Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում դատախազության դիմաց։

«Համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն ապօրինաբար է վերընտրվել՝ շահագործելով գյուղացիներին։ Ուրցաձորցիները դեմ են նրա պաշտոնավարմանը», – լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց, թե դատախազության դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ խնդրելով ՀՀ գլխավոր դատախազությանն արդեն հարուցված երկու քրեական գործերն ուսումնասիրել և հասցնել ավարտին։ 

«Մենք մեր անվստահության ձայնն ենք բարձրացնում մարզային դատախազությանը և Վեդու քննչական կոմիտեին», – ասաց ակցիայի մասնակիցը։

«Շատ զարմացած եմ Դավիթ Սանասարյանի բռնած դիրքից, որ նա եկավ գյուղ մի քանի ամիս առաջ, երբ գյուղացիները ընդվզում էին, իր ձեռքերը լվաց ու հեռացավ», – ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ