19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տարօրինակ է թվում. Լ. Խաչատրյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը տարօրինակ է համարում այն, որ ՛՛պալատական ուսումնասիրողների կարծիքը միշտ հակադարձ է ոչ պալատականներին: Պալատականներն ասում են՝ 10-12 հատ ցանց կդնենք, եթե տեսնենք ազդում է  Սևանի վրա, կդադարեցնենք, 21-րդ դարում պատկերացնում եք, երբ այդ ամենը կարելի է մոդելավորել, նստել համակարգչի առաջ ու մոդելավորել՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նժենք, որ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացվելու ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ օրենքի նախագիծը, որով Սևանա լճից բացթողումները հինգ տարվա ընթացքում կավելանան 40 տոկոսով: Ինչպես նաև Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսվում է Սևանա լճում  տարեկան 50 000 տոննա ձուկ աճեցնել: Բնապահպանների գնահատմամբ՝ սա լիճը ակվարիում կդարձնի:

Լյովա Խաչատրյանն էլ, մեջբերելով բնապահպանների խոսքը, նշում է, որ սյա նախագծերը աղետի են վերածելու Սևանը: ՛՛Մենք կորցնելու ենք մեր ռազմավարական պաշարը քաղցրահամ ջրի, արդեն նավթից իր գինը չի զիջում, տարածաշրջանի ամենամեծ բասեյինն է, դա բնապահպանների կարծիքն է՛՛,-նկատեց նա՝ առաջարկելով այդ ծրագիրը նախ մի լավ քննարկել, ապա ընդունել:

Բնապահպանների գնահատմամբ՝ Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրերի կրճատման պատճառով ձկնատադրության համար պետք է օգտագործվի Սևանը: Այս մասին ԲՀԿ պատգամավորը նկատեց. ՛՛Արարատյան դաշտավայրում ձկնարդյունաբերողները հերթով կամաց-կամաց կրճատվում են մեխանիկորեն: Եթե այսպես շարունակվի, մեխանիկորեն փակվելու են այդ ձկնարդյունաբերողները, պարզապես ջուրը վերջանալու է, ու իրենք էլ փակվեն՛՛:

Սա թույլ չտալու համար նա առաջարկում է. ՛՛Պետք է թույլատրել որոշակի քանակ ու նոր տենոլոգիաների պայմաններում այդ ձուկն աճեցնել, այսինքն՝ կրճատում ենք այն սահմանը, որը տրված է 84-ի տվյալներով, ընդհանուն ջրառը պետք է կազմի 34.6 լիտր Արարատյան արտեզյան ավազանի, այդ սահմաններում պետք է տեղավորվի՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ