28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը պետք է Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի

12876018

Քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորից՝ Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի՝ նրան արագաչափերի բիզնես վերագրելու եւ  վարկաբեկելու համար։ 

«Գնա Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի, ասա, որ ձեզ վարկաբեկել եմ, սխալ եմ արել, դու կապ չունես արագաչափերի հետ»,– նշեց նա։

Վերջինիս պնդմամբ՝ այժմ եւս «խնամի–բարեկամ–ծանոթ» սկզբունքը գործում է տարբեր պաշտոններ նշանակելիս։

«Արարատի մարզ կատարած այցի ժամանակ գալիս է մի կին, ասում է՝ պարոն Փաշինյան, Ավշարում 5 օր է գործադուլ եւ դասադուլ է, դուք գիտե՞ք այդ մասին, վարչապետն ասում է՝ չէ, շուռ է գալիս, կոկորդիլոսի հնագույն մասնագետ մարզպետին հարցնում է, սա ասում է՝ հա, ոնց որ 1 օր է, հինգ օրը դարձնում է 1 օր։ Ապա պարզվում է, որ իր մորաքրոջ հարսին է ուզում նշանակել դպրոցի փոխտնօրեն։ Երբ Փաշինյանն ասում էր՝ Սերժ Սարգսյան, ձեր եղբայրը այսպես, այնպես,  հիմա ամբողջ Ազգային ժողովը ԽԾԲ–ով է լցված, դերասան աներձագն այնտեղ է գրոհել, եղբոր տղան՝ այնտեղ։ Ինչպե՞ս է ստացվել, որ 23 տարեկան տղան առանց կյանքի փորձի հայտնվել է Երեւանի կայազորի դատարանի կարգավիճակում, եթե մորաքրոջ գործոնը չի աշխատել»,–նշեց նա։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ