19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը գերագնահատեց իր քաշը, մտածեց, որ ինչպես եկավ իշխանության, այդպես էլ կարող է այդ հարցը «բրդել» /տեսանյութ/

Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներըհայտարարությամբ հանդես եկան` կրկին առաջ քաշելով հայտնի 3 սկզբունքներն ու 6 տարրերը, թե ինչիշուրջ պետք է ընթանան արցախյան հիմնախնդրի բանակցությունները, ինչպես նաեւ նշելով, որբանակցային ձեւաչափի փոփոխություն չի լինելու:

Իսկ դրան հաջորդեց Ստեփանակերտում կայացած ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որի ժամանակ ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանն, ըստ էության, հաստատեց, որ պատրաստ է բանակցել դրանց շուրջ: Իսկ դեռեւս նախորդտարվա մայիսի 9-ին հնչեցված Արցախին բանակցային սեղանին վերադարձնելու փաշինյանականխոստումները մնացին օդում կախված:

Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարումզրուցել ենք ԱԺ վեցերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինախագահ, ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ:

– Պարոն Աշոտյան, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իրհայեցակարգն ունի արցախյան հիմնախնդրի կարգավորմանվերաբերյալ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, ըստ էության, պնդում էր, որ ինքն էլ չգիտի, թե դա ինչհայեցակարգ է, բայց այն իր հայեցակարգին նման չէ: Ի վերջո, ո՞րն էր Փաշինյանի հայեցակարգը, որ նա փաստացի ոչ թե նորհայեցակարգ է առաջարկում, այլ պատրաստվում է բանակցելարդեն իսկ եղած փաստաթղթերի շուրջ:

– Ինչ որ Դուք թվարկեցիք, դրանք տարբերժամանակներին էրվերաբերում: Լեւոն Տեր-Պետրոսյանի Ձեր նշած հայտնի հոդվածին եսնույնպես արձագանքել եմբաց նամակով, բայց այնմինչեւ այս վերջինզարգացումներն էին: Եվայո, այնտեղ նա միկողմից փաստում էր, որՆիկոլ Փաշինյանը դեռեւսչունի արցախյան հակամարտության կարգավորման ծրագիր, բայց մյուս կողմից` շատ հստակ տողերիարանքում ցույց էր տալիս, որ այդ ծրագիրը կարող է համընկնել հենց իր մոտեցումների հետ: ՆիկոլՓաշինյանի արցախյան ելույթը օրակարգ բերեց Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթը, բայց, ցավոք, առանց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածության: Սա կորուստ է, որն այս ընթացքում կրեցհայկական դիվանագիտությունը: Եվ առաջին անգամ էր, որ Մինսկի խմբի համանախագահներիհայտարարության մեջ կար Հայաստանին ուղղակիորեն վերաբերող, այսպես ասած, նեգատիվ մաս:

Նիկոլ Փաշինյանը գուցե լավ բան էր ուզում անել, մտածում էր, թե վերջ` մենք հաղթել ենք, էյֆորիան կա, 95 տոկոսանոց լեգիտիմությունը կա, ամբողջ աշխարհն ինձ է ցույց տալիս, ուրեմն` կարող եմ նոր բան անել: Սատրամաբանական էր որպես ռազմավարություն, բայց այն արվեց հեղափոխական պրիմիտիվությամբ` չաշխատելով Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, չձեւավորելով դաշնակցային մթնոլորտ: Վստահեմ, որ, օրինակ, ՌԴ ղեկավարությունը եթերում է լսել, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտումնման պայման է առաջ քաշում: Այդ պրիմիտիվությունը գուցե մեր երկրում բերեց իրեն հաջողություն, բայց դրսում աշխատել չի կարող: Արդյունքում ունեցանք հետեւյալը` Նիկոլ Փաշինյանը գերագնահատեց իր քաշն ու արժեքը, նա մտածեց, որ ինչպես եկավ իշխանության, այդպես էլ կարող է այդ հարցը «բրդել»:

Սակայն, քիչ թե շատ խելոք մարդկանց համար ակնհայտ էր, որ չի ստացվելու այդպես: Եթե անգամ նպատակը ճիշտ է դրված, բայց միջոցները սխալ էին ընտրված: Եվ 10 ամիս անց ունենք վիճակ, երբ Հայաստանն իր այս նախաձեռնությամբ բախվել է Մինսկի խմբի համանախագաների շատ լուռ դիմադրությանը:

Ի՞նչ է նշանակումՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարությունը, որ մենք դեմ չենք, գնացեք ադրբեջանցիների հետ բարիշեք, այսինքն` բանակցեք: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը մենակ չի կարող Ալիեւին բերել այդ դաշտ, որպեսզիհնարավոր լիներ այդ դաշտ բերել հենց Ալիեւին, պետք էր Մինսկի խմբի համանախագներն այս գաղափարըվերցնեին, բայց նրանք չվերցրին Նիկոլի այս առաջարկությունը որպես հիմք: Եվ շատ կարեւոր եմ համարումընդգծել, որ դեռեւս Սերժ Սարգսյանի օրոք Արցախի Հանրապետությունը միանալու էր բանակցայինգործընթացին, երբ համապարփակ խաղաղության պայմանագիր նախապատրաստվեր: Սա ընդունեք որպեսպաշտոնական հայտարարություն:

Կազանի հանդիպման ժամանակ եւ դրանից հետո` բոլոր հնարավորքննարկումների մեջ, կարմիր թելով եղել է այս միտքը, եւ այն արձանագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագների փաստաթղթերում: Դրա մասին շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը:

– Եթե չեմ սխալվում, ապրիլյան պատերազմից հետո` այդ մասին փաստել էր նաեւ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը…

-Մի շարք համանախագահներ են դրա մասին առանձին խոսել: Բայց ես հիմա բաց տեքստով ասում եմ, որ Կազանում եւ դրանից հետո եղել է հայկական կողմից բանակցված եւ պնդված այդ մոտեցումը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին, երբ ընդունվի ընդհանուր հիմունքներ հանդիսացող այդ մեկնաբանություններով փաթեթը, որի հիման վրա պետք էստեղծվեր խաղաղության պայմանագիր: Եվ Արցախը պետք է լիներայդ խաղաղության պայմանագրի կողմ` Սերժ Սարգսյանի օրոք:

Փաշինյան-Ալիեւ գալիք հանդիպման հետ կապված, իհարկե, այսօր ակնկալիքներ եւ անհանգստություններունեն հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում խնդրին, գուցե այս 10 ամսվա մեջ ավելի շատ է սկսել կարդալ, հասկանալ, քան նախկինում, բայց նախկինումգործած սխալները, կներեք, բառիս համար, «դալի-դոլի» վերաբերմունքը Ալիեւի հետ հանդիպումներին, ընդհանրապես այդ ձեւաչափին, ցույց է տալիս, որ իրեն թվում էր, թե ցանկացած պահի կարող է, կոպիտասած, թռնել այդ գործընթացից, խուսափել կամ հրաժարվել, այնինչ համաշխարհային քաղաքականությունընման բաներ չի հանդուրժում:

Բայց այսօր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանը, եւ անկախ իրկամքից, նա Արցախի իղձերն ու մոտեցումներն է բանակցությունների մեջ ներկայացնելու, քանի դեռ Արցախը վերջնական չի միացել պրոցեսին: Ցավալի է նաեւ այն, որ ոչ միայն Նիկոլը լավ չի տիրապետում իրավիճակին, այլ առավել խայտառակ վիճակ է իր քաղաքական թիմում: Արդեն մեկ-երկու ամիս է արցախյան խնդիրը քննարկվում է շատ ինտենսիվ, բայց խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ինչպիսի՞ դեմք եք հիշում, որ կարողանա հասարակությանը, ԶԼՄ-ներին, արտաքին աշխարհին բանականխոսք ասել` արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ