16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գյումրիի քաղաքապետը չի հավատում Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկին. Ժողովուրդ

Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոց­ների շինարարական աշխատանքներում ներգրավված ընկերությունները հայտնվել են անհարմար դրու­թյան մեջ: Օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունների կատարած աշխատանքների դիմաց գումարները դեռ չեն վճարել:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Օրաթերթի հետ զրույցում նշեց. «Որ ընկերությունը կատարողական կներկայացնի, կստանա գումար, չեն ներկայացրել, դրա հա­մար էլ չեն ստացել, չեն ավարտել աշխատանքները»: Ի դեպ, Գյումրիի փողոցների անբարեկարգ վիճակի թե­ման բարձրացվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ, ու նա հայտարարեց, որ այդ հարցով կզանգի քաղաքապետ Բալասանյանին: «Դեռ կզանգի: Ինքը քաջատեղյակ է խնդրին: Որևէ խն­դիր չկա: Այնպես որ, մենք կախարդական փայտիկ չունենք, որ միանգամից կառուցենք»,- մեր հարցին պա­տասխանեց Բալասանյանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ