24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստալոնեի 90-ամյա մայրը շոկի է ենթարկել հանրությանը

Դերասանուհի, աստղագետ եւ հոլիիվուդյան աստղ Սիլվեսթեր Ստալոնեի մայրը` Ջեքին, բառացիորեն շոկի է ենթարկել բոլոր նրանց, ովքեր ներկա են գտնվել “Անդիմադրելիները-2” ֆիլմի պրեմիերային: 90-ամյա  կինն ակնհայտորեն չափն անցել է` վստահելով պլաստիկ վիրաբուժությանը:

Պրեմերիային ներկա են եղել այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են չծերացող Չակ Նորիսը, “տերմինատոր” Առնոլդ Շվարցենեգերը, հավերժ երիտասարդ Ժան-Կլոդ վան Դամը եւ այլ հայտնի դեմքեր, սակայն Ստալոնեի մայրը “ստվեր է նետել” նրանց բոլորի վրա` ուշադրություն գրավելով իր սարսափազդու տեսքով: Նա 90 տարեկան է, սակայն իր տղայից էլ երիտասարդ տեսք ունի: Թե հանրությունը, թե լրագրողները, որոնք չեն կարողացել այս առիթով լռել, կարծում են, որ բազմաթիվ պլաստիկ վիրահատություններն ընդամենը փչացրել են Ջեքիի արտասովոր գեղեցկությունը:

Արեւմտյան մամուլը գրում է, որ տիկին Ստալոնեն “սիլիկոնե մումիայի” է նմանվել:  Նրա հագուստները եւս համապատասխան չեն պատկառելի տարիքին: Երեւի հենց այդ պատճառով էլ Ստալոնեն ամաչել է նույնիսկ մոտենալ մորը: Ողջ պրեմիերայի ընթացքում նա կանգնած է եղել անկյունում կնոջ եւ դուստրերի հետ: Սակայն տիկին Ստալոնեին դա այնքան էլ չի անհանգստացրել: Նա հաճույքով ժպացել է բոլոր տեսախցիկներին, ինչից նրա շուրթերն էլ ավելի սարսափելի տեսք են ստացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ