25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավշարում թեժ է. ոստիկանները քաշքշելով ուսուցիչներին բաժին են տարել /տեսանյութ/

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում արդեն օրեր շարունակ դասադուլ ու գործադուլ են իրականացնում:  Դպրոցի փոխտնօրենի խոսքով՝ այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

«Դպրոցի տնօրենը ներկայացել է մարզպետարանի աշխատակիցների և ոստիկանների ուղեկցությամբ, ժամը 11-ին, որից 15 րոպե անց մարզպետարանն ուղարկել է աուդիտ, այն դեպքում, երբ դպրոցի աշխատակազմը պահանջ է ներկայացրել, որ ոչ մի պարագայում չի աշխատելու ներկայիս տնօրենի հետ»-, փոխանցեց դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը:

Փոխտնօրենը հավելեց նաև, որ ոստիկանները տնօրենի հրահանգով քաշքշելով դուրս էին հրում աշեկերտների ծնողներին և ուսուցիչներին նույն անհարգալից վերաբերմունքով բաժին էին տանում:

«Մենք հասկացանք, որ տնօրենը շատ մեծ թիկունք ունի, ոտնահարվում են աշակերտների և ուսուցիչների իրավունքները, իսկ մարզպետը հարցին լուծում չի փորձում տալ: Այս պահին 500 աշակերտից դպրոց են եկել մոտ 10-ը՝ միայն մարզպետի բարեկամները, նրա քեռին է իր երեխաներին բերել և մորաքրոջ տղան»,- ասաց նա:

https://www.youtube.com/watch?v=f_YOyEIb5eU

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ