16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Թիվ 2 պետական քոլեջում անժամկետ դասադուլն ու գործադուլը շարունակվում է

Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում մարտի 14-ից հայտարարվել է անժամկետ դասադուլ և գործադուլ, իսկ արդեն 18-ից բողոքի ակցիա է սկսվել։ Պատճառը, ըստ ակցիան իրականացնողների, մեկ տարուց մի քանի ամիս ավելի տնօրեն աշխատած Կառլեն Հայրապետյանի հեռացումն է զբաղեցրած պաշտոնից։

Նշենք նաև` մարտի 15-ին ցուցարարները պահանջում էին հանդիպում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն մինչև օրս հանդիպումը տեղի չի ունեցել, թեև նախարարությունից խոստացել էին։ Իսկ մարտի 16-ին քոլեջ էր այցելել ԿԳՆ փոխնախարար Գրիշա Թամրազյանը՝ առաջարկելով, որ տնօրենի հեռացման հետ կապված առարկությունները վիճարկել դատարանում, որի մասին տեղեկացրել էր քոլեջի իրավունքի դասախոս Գարիկ Սահակյանը։

Պաշտոնից հեռացումը, կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական վարչության պետ Արտակ Աղբալյանի փոխանցմամբ, ավելի վաղ, տեսչական ստուգումների և աուդիտի անցկացման հետևանքով տրված երկու խիստ նկատողություններ են եղել, որը համապատասխանում է օրենքին։ «Մեկ տարվա տնօրենին կարելի էր թողնել աշխատել», – ընդգծում է քոլեջի իրավունքի դասախոս Գարիկ Սահակյանը՝ հավելելով, որ պետք էր ուղղակի տնօրենին ժամանակ տալ առկա թերությունները շտկելու և բացերը լրացնելու համար։

Քոլեջի փոխտնօրեն Մարինա Մադոյանի խոսքով՝ մարտի 16-ին իրենց է հանդիպել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ խոստանալով այս խնդրով խոսել կրթության նախարարի հետ և Գերմանիայից վերադառնալուց հետո կրկին անդրադառնալ բարձրացված խնդրին։ «Խնդիրը այնքան ծայրահեղության աստիճան ունի, որ դասադուլ անելու անհրաժեշտություն է առաջ եկել», – ասում է քոլեջի ուսխորհրդի նախագահ Մարիամ Գյուրջյանը։

Տնօրենի երկրորդ խիստ նկատողությունը, ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսական զարգացման ամբիոնի վարիչ Ալինա Համբարձումյանի խոսքով, կապված է եղել քոլեջի կադրային նշանակումների հետ ։ «Մեր մեծամասնության կարծիքով սա զրպարտության, բանսարկության հետևանք է», – ընդգծում է Համբաձումյանը՝ նկատի ունենալով քոլեջի նախկին դասախոս, պատմության մասնագետ Մխիթար Պատվականյանի բողոքներն՝ ուղղված պաշտոնազրկված տնօրենին։ Փոխտնօրենի խոսքով՝ խնդրի կապակցությամբ նամակ են փոխանցել՝ հասցեագրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն դեռևս պատասխան չեն ստացել։

Ի դեպ, տնօրենն էր աշխատանքից հեռացրել Պատվականյանին՝ իր հանդեպ ծավալած հեռացման կոչերի, դասապրոցեսները խանգարելու պատճառաբանությամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ