28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեռական հայհոյանքների հարթակ. վարչապետին կարելի է. Հրապարակ

images

Շատ լավ է, որ երկրիս վարչապետը շփվում է ՀՀ քաղաքացիների հետ՝ լայվ է մտնում պարբերաբար, բանաստեղծություններ գրում ու հրապարակում, ֆեյսբուքյան էջ պահում, որի միջոցով կարող են իրեն նամակներ գրել եւ պատասխաններ ստանալ։

Ցանկացած մարդ կարող է մտնել «Նիկոլ Փաշինյան» ֆեյսբուքյան պաշտոնական էջը եւ համոզվել, որ դրա միջոցով չարություն, ատելություն, հայհոյանք ու անգրագիտություն է տարածվում։

Ցանկացած գրառում, որ կատարում է Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, դառնում է բուռն քննարկման առարկա, եւ վայն էկել-տարել է նրան, ով կհամարձակվի չհամաձայնել կամ չհավանել ՀՀ վարչապետի գրառումը, քննադատել նրան։ Ով ուզում է լինի՝ կին, թե տղամարդ։

Ուզում էի մի քանի մեջբերում անել այդ «քոմենթներից», սակայն սեռական բնույթի հայհոյանքները մեջբերման ենթակա չեն՝ դրանք ոչ միայն անչափահասների, կանանց ականջների համար չեն, այլեւ ոչ մի նորմալ հասարակության մեջ ընդունված չէ նման խոսքը հրապարակայնացնել։

Եթե նման ամենաթողություն տիրեր լրատվամիջոցների կայքերում, որտեղ եւս մարդիկ «քոմենթներ» գրելու հնարավորություն ունեն, ապա մեզ դատի կտային, անարգանքի սյունին կգամեին, Աստծո ամեն օր ամոթանք կտային, կմեղադրեին էթիկայի եւ բարոյականության նորմերը խախտելու՝ նման այլանդակ տեքստերը չջնջելու, մարդկանց արժանապատվությունը ոտնահարելու, զգացմունքները վիրավորելու համար։ Իսկ ՀՀ վարչապետին, փաստորեն, թույլատրված է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ