28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավտոգազի թանկացում, այնուամենայնիվ, լինելու է /տեսանյութ/

«Անհատ տաքսի վարորդների պաշտպանություն» ՀԿ նախագահ Մխիթար Օհանյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ապրիլի 1-ից սպասվող ավտոգազի թանկացմանը ասաց,   որ երևույթը այնքան էլ պետք չէ թանկացում համարել և մենք անգամ չգիտենք ,  թե ինչքանով պետք է թանկանա գազը:

«Մինչ այժմ մեքենաները լիցքավորվել են խորանարդ մետրով և որպեսզի հասկանանք հարցի էությունը, պետք է նախ նկատենք, որ 1 խմ մետր գազը 700 գրամ է, եթե առաջ լիցքավորվելու էր 14 խմ մետր հիմա լիցքավորվելու է  10 կգ: Եթե 1 խմ գազը իրացվում էր 200 դրամով, ապա այժմ 1 կգ գազը նույն համամասնությամբ պետք է արժենա 280 դրամ»,-ասաց նա:

Օհանյանը ընդգծեց՝ նախ պետք է հասկանալ, թե ինչն է ինչի համեմատ թանկանում. «Խորանարդ մետրը չի թանկանում,  ուղղակի հիմա լցքավորման չափման միավորը դառնալու է զանգված»:

«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ փորձարկման լաբորատորիայի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը թեմայի առնչությամբ ասաց. «Թանկացում բոլոր դեպքերում լինելու է, բայց շատ չնչին տարբերությամբ: Վարորդների վրա այդ թանկացումը լավ է անդրադառնալու»,-ընդգծեց նա:

Մանրամանսերը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ