25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Էսի չի՞ տենըմ վարչապետը, լավ էլ տենըմ ա». քաշքոց, վրդովված գյուղացիները փակել են դպրոցի մուտքը /տեսանյութ/

Այսօր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի չորրորդ կարգի 2 վթարային շենքերի 22 ընտանիք առավոտյան ժամը ութից փակել է դպրոցի մուտքը` պահանջելով լուծել շենքի հարցը, քանի որ այն քանդվում է և վտանգավոր է այնտեղ ապրելը:

Բնակիչները բավական լարված են, այսկերպ նրանք տեղական իշխանությունների ուշադրությունն են հրավիրում:

«Էսի չի՞ տենըմ վարչապետը, լավ էլ տենըմ ա».,-նշում են վրդովված տարեց կանայք՝ տարակուսելով, թե իրենց դպրոցահասակ երեխաները անմարդկային կենցաղային պայմաններում ինչպես են ապագա կառուցելու:

Այնուհետև ոստիկանության միջամտությամբ երեխաները կարողացել են մուտք գործել դպրոց, իսկ բնակիչները ուղևորվել են դեպի մարզպետարան:

Մարզպետարանն ավելի վաղ բնակիչներին երկու առաջարկ է ներկայացրել. տեղափոխվել ամբուլատորիայի տարածք, սակայն բնակիչները հրաժարվել են՝ պատճառաբանելով կոմունալ պայմանների բացակայությունը, բացի այդ, ըստ նրանց՝ 22 ընտանիք չի կարող տեղավորվել այնտեղ: Մարզպետը նրանց մեկ այլ առաջարկ է արել նաև. տեղափոխվել այլ համայնք, որտեղ համայնքային նշանակության շենք կա, բնակիչներն այս տարբերակը ևս մերժել են:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ