23 Մայիսի, Հինգշաբթի, 2019

«Սև ամպեր»՝ Արսեն Թորոսյանի գլխին․ կազատե՞ն պաշտոնից․ Փաստ

29403_arsen-torosyan_0803_M

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերի քննարկումների հիմնական «հերոսներից» մեկը դարձյալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, Թորոսյանը թիրախավորվել է հենց ՀՀ իշխանությունների «դաբրոյով», քանի որ նա վերջին շրջանում, ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, բավականին «պոպուլյարություն» էր ձեռք բերել հանրության եւ հատկապես առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում: 

Տեղեկատվական տոտալ գրոհներն ավելի սրվեցին անցած շաբաթ կառավարության նիստում վարչապետի հետ տեղի ունեցած «բախումից» հետո, երբ Թորոսյանը «հանդգնեց» հակադրվել կառավարության ղեկավարի մոտեցմանը եւ ներկայացրեց սեփական պնդումները:

Ու թեեւ դա ներկայացվեց որպես իրական ժողովրդավարության նմուշ եւ դրական օրինակ, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, վարչապետը ծանր է տարել, որ իրեն կարող է ինչ-որ մեկը հակաճառել, այն էլ՝ իր ենթականերից մեկը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Թորոսյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում, եւ նրա շուրջ օղակը գնալով սեղմվում է:

Ասվածի եւս մեկ ապացույց է այն փաստը, որ նախօրեին Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց Թորոսյանի մտերիմ ընկեր Նարեկ Վանեսյանի դեմ, ով մեղադրվում է կաշառակերության մեջ: Նշենք, որ Վանեսյանը բոլորովին վերջերս իր դիմումի համաձայն ազատվել էր Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից:

Ի դեպ, այս համատեքստում շատ ուշագրավ էր Թորոսյանի՝ օրերս Վիեննայից արած ֆեյսբուքյան գրառումը, թե՝ «իմ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում»։ 

Մեր աղբյուրի պնդմամբ, փորձ է արվում Թորոսյանին կարգի հրավիրել, որ «չափերից դուրս չգա», իսկ եթե չստացվի, կարող են եւ հանգիստ հրաժեշտ տալ նրան, առավել եւս, որ ըստ խոսակցությունների, այդ պաշտոնին ձգտողների պակաս չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ