24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եվ դո՞ւ, Ղուշչյան. Ովքեր են Հեռուստառադիոխորհրդի նախագահի հավակնորդները. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու հայտ է ներկայացրել նաեւ հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը։ Երեկ նա փաստաթղթերը հանձնել է մրցութային հանձնաժողովին։ «Այո, ես իմ ծրագիրը ներկայացրել եմ։ Դա լա՞վ է, թե՞ վատ»,- ասաց նա։

Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ առաջադրվել էր 3 թեկնածու։ Անունները հանձնաժողովը չի հայտնում։ Հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվում է մարտի 21-ին։ Հայտնի է, որ առաջադրվելու մտադրություն ունեն «Ա1+»-ի խմբագիր Մեսրոպ Մովսեսյանը, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Հանրայինի մեկնաբան Արթուր Բախտամյանը, «Հայլուրի» նախկին տնօրեն Արայիկ Մանուկյանը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ