24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը տարբեր երկրներում տարբեր միջոցառումներ են իրականացվում ի պաշտպանություն սպառողների իրավունքի. տեղեկացնում է սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Սպառողների իրավունքների խնդիրը առաջին անգամ ի հայտ է բերել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, ներկայացնելով 4 հիմնական իրավունքներ, որից հետո ավելացել է ևս 4-ը՝ անվտանգության, տեղեկատվության, ընտրություն կատարելու, կրթություն ստանալու, լսված լինելու, էկո համակարգում ապրելու և վնասների հատուցման իրավունքը:

Այսօր ամբողջ աշխարհում արտադրված է մոտ  23,1 մլրդ «խելացի ապրանք»՝ սմարթֆոններ, համակարգիչներ և այլն: Արտադրված ապրանքների քանակը 3 անգամ ավել է, քան երկիր մոլորակի բնակչությունը: Այսօր մենք չենք պատկերացնում մեր կյանքը առանց այդ «խելացի ապրանքների», սակայն այդ խելացի ապրանքերն ունեն իրենց խոցելի կողմերը. ասում է Մելիտա Հակոբյանը:

«Սոցիալական  ցանցերից, խաղերից օգտվող  52 տոկոս սպառողներ անվստահություն են հայտնել անձնական տվյալների գաղտնիությունը չպահպանման համար, 12տոկոս-ը հրաժարվել է առցանց գնումներ կատարելուց, իսկ 10 տոկոսը հրաժարվել է ֆեյսբուքյան ցանցից, հասկանալով, որ անձնական տվյալների մուտքագրումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ»

Անդրադառնալով վերջերս համացանցում տարածված կաթնամթերքում և երշիկում առկա վնասակար նյութերի առկայությանը, նա նշեց, որ հետազոտելիս, պետք է հետազոտեն բոլոր ֆիրմաների ապրանքները և ոչ թե մի քանիսը, այն էլ միշտ նույն լաբորատորիայում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ