16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարկային օրենսգրքի փոփոխությունները շեշտադրված է հարուստների համար, ոչ թե ցածր եկամուտների համար. տնտեսագետ/տեսանյութ/

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Հարկային օրենսգրքի փոփոխություններին և նշեց, որ այն շեշտադրված է հարուստների համար, ոչ թե ցածր եկամուտների համար:

«Մենք Սահմանադրությամբ սոցիալական պետություն ունենք, խրոնիկ բարձր գործազրկության մակարդակ ունենք, խրոնիկ բարձր աղքատության մակարդակ, տարածքային անհամաչափ զարգացում ունենք, և այս խնդիրների համատեքստում կարևոր է պետության դերը: Պարզ և ակնհայտ է, որ ցանկացած տնտեսական բարեփոխում տնտեսությունը կարգավորելու նպատակով պետք է առաջնահերթ ունենա սոցիալական ազդեցության լիարժեք գնահատական և պետք է ունենա բացասական սոցիալական արդյունքները մեղմելու կոմպոնենտ, առանց դրա ունենալու ենք միանշանակ  ձախողումներ»,-ասաց նա և նշեց, որ անուղղակի հարկերի բացառումը նշանակում է սոցիալական բեռ:

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ նախագծում ակնհայտ խնդիրների պատասխանները չենք տեսնում, որոնք սոցիալական ներառական զարգացման համատեքստում են, և հարկային բեռի բարձրացման հետևանքով տեսնելու ենք աշխատանքից դեպի նպաստ, ոչ թե հակառակը, տեսնելու ենք գործազրկության ավելացում, ստվերն է ավելանալու, և ուժեղները կհաղթեն թույլերին, և եկամուտները կավելացվեն:

«Միանշանակ այս փոփոխությունները չեն կարող գնահատվել որպես բիզնես խթանող: Այսօրվա կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության նեոլիբերալ մոտեցումներով մոտենալ տնտեսական կարգավորումներին»,-ասաց նա:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ