28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեծ պահքին հեռու մնանք անեծքներից, բամբասանքներից, սուտ վկայություններից

7d965024b30c7f25ec97stop_telling_white_lies_step_4

Մեծ պահքի  օրերին մանավանդ, հեռումնանք անեծքներից, բամբասանքներից , սուտ վկայություններից, ստախոսությունից, սուտ երդումից, մի խոսքով` մեր լեզուն մաքուր պահենք: Օրհնենք և օրհնության արժանանանք:

ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

 Հակոբոս Առաքյալը իր Ընդհանրական Թղթի 3-րդ գլխի 5-12 համարներում լեզվի մասին այսպես է արտահայտվում. «Լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի անտառներ է հրդեհում: Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության: Մեր անդամների մեջ է հաստատված լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և կրակով վառում մեր ամբողջ կյանքը, բորբոքված գեհենի կրակով: Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է ու հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն` այդ չարը, անզսպելի և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել: Նրանով օրհնում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ: Եղբայրնե’ր իմ, պետք չէ, որ այդպես լինի: Մի՞թե մի աղբյուր նույն ակից քաղցր և դառն ջուր կբխեցնի: Եղբայրնե’ր իմ, մի՞թե կարելի է, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը` թուզ: Նմանապես, աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ» (Հակ. 3:5-12):

 Մարդկային լեզվի աղբյուրը սիրտն է, նա խոսում է իր սրտի թելադրանքով: Մի’ հավատացեք այն մարդուն, որ դիմացինի զգացումներն ու արժանապատվությունը վիրավորելուց հետո, ասում է. «Լեզվիս մի նայեք, սիրտս մաքուր է»: Սուտ է: Եթե լեզուն իր պատգամը սրտից է ստանում, ապա անհրաժեշտ է, որ սիրտը լցված լինի ազնիվ մտածումներով, որպեսզի այն մնա իր դաստիարակողի դերում:

 Այս պատմությունը կարծում եմ կարևոր է և ուսանելի:

 «Մի օր Աթենացի իմաստասերներից մեկը մոտենում է Սոկրատ իմաստասերին և սկսում ծանր բառերով զրպարտել իր ընկերներից մեկին: Մեծանուն հույն իմաստասերը, առանց մի րոպե իսկ թողնելու, որ նա իր զրպարտությունների տոպրակը դատարկի, կտրում է նրա խոսքն ու ասում.
— Այդ բոլոր տեղեկությունները, որոնք ինձ ես տալիս, նախապես երեք մաղերից անցկացրեցի՞ր:
— Չգիտեմ, ի՞նչ են մաղերը,- պատասխանում է շփոթված Աթենացին:
— Լսի’ր, առաջինը ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մաղն է: Ստուգեցի՞ր, որ քաղածդ լուրերը ճի՞շտ են:
— Ո’չ, լսածս ասացի ձեզ, -պատասխանում է Աթենացին:
— Երկրորդ, — բարկացած շարունակում է Իմաստասերը,- ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ մաղից անցկացրեցի՞ր, թե ի՞նչ օգուտ պիտի տան քեզ և վնաս այդ զրպարտությունները:
— Դժբախտաբար չմտածեցի այդ մասին;
— Երրորդ` ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ մաղից անցկացրեցի՞ր, թե այդ տեղեկությունները կարիք կա՞ր հրապարակելու կամ ոչ:
— Պատասխանը դարձյալ լինում է ժխտական:
— Քանի որ այս երեք մաղերը չգործածեցիր, որ ճշտես տարաձայնությունների աղբյուրը, մի բառ իսկ ավել չեմ ուզում լսել:

 ԻՆՉՔԱՆ ԱՐԴԱՐ ՈՒ ՊԱՏՇԱՃ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ, ԵԹԵ ՄԵՆՔ ԷԼ ՍՈԿՐԱՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԱԳՐԱՎԵԻՆՔ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՂԻՑ ԱՆՑԿԱՑՆԵԻՆՔ ԵՂԱԾ ԶՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՇԱՏ ԱՆԳԱՄ ՊԱՐԿԵՇՏ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆԸ ՄՐՈՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ;
ԱՍՏՎԱԾ ՀԱԿԱՌԱԿ ՈՐ ՄԱՐԴՈՒՆ ՏՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՉՔ, ԵՐԿՈՒ ՁԵՌՔ, ԵՐԿՈՒ ՈՏՔ, ՈՐ ԵԹԵ ՄԵԿԸ ՎՆԱՍՎԻ, ՄՅՈՒՍԸ ԳՈՐԾԱԾԻ, ՍԱԿԱՅՆ ՀԵՏԱՔՐԻՐ Է` ՏՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱԿԱՆՋ ԵՎ ՄԵԿ ԼԵԶՈՒ, ՈՐ ՇԱՏ ԼՍԵՆՔ ՈՒ ՔԻՉ ԽՈՍԵՆՔ:
«Բուժող լեզուն կյանքի ծառ է, և ով պահում է այն` նրա հոգին պիտի լցվի», -ասվում է Առակաց գրքում (Առակ. 15:4):

 Աշխատենք մաքուր պահել մեր ԼԵԶՈՒՆ:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Աղբյուրը՝ ter-hambardzum.net

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ