29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Վերեւից» խնդիր է դրված՝ կամ հրաժարական, կամ «հավարատարմության երդում». Փաստ

34045749_1937677319585259_3892534589851172864_o

Թերթն արդեն անդրադարձել է ՏԻՄ ոլորտում տիրող իրավիճակին, թե ինչպես են մարզպետներն ամեն կերպ փորձում իրենց դիրքերն ամրապնդել համայնքային «դաշտում» և վերահսկո­ղություն սահմանել հատկապես ֆինան­սական հարցերում: Թերթի տեղեկու­թյուններով՝ մարզպետներն այս հարցում հստակ ուղղորդում ունեն «վերին» իշխանություններից. նրանց վրա «պլան» է դրված, որ մինչև կառավարության գոր­ծունեության մեկ տարվա հաշվետվու­թյունը, համայնքների բոլոր «ըմբոստ» ղեկավարների առումով այնպիսի միջոց­ներ ձեռնարկեն, որ կամ հրաժարական ներկայացնեն, կամ «հավատարմության երդում» տան:

Խնդրի վերաբերյալ, ըստ տեղեկու­թյունների, անցած շաբաթ եղել է փակ քննարկում և հանձնարարվել է գործըն­թացն արագացնել: Հավանաբար դա է պատճառը նաև, որ վերջին օրերին մարզպետներից մի քանիսն ակնհայտ, բաց տեքստով թիրախային քննադա­տում են առանձին համայնքապետների՝ այս կերպ փորձելով «շեֆության» աչքին առավել գործուն ու նվիրյալ երևալ: Մի քանի մարզպետներ տարբեր առիթնե­րով դժգոհել և կեղծ լուրեր են տարածել, որ մի քանի «չարաճճի» ՏԻՄ ղեկավար­ներ տապալել են ներդրումային ծրագ­րեր, որպեսզի մարզում տնտեսական ակտիվության ցուցանիշները նվազեն:

Այս ամենի հետ մեկտեղ հարկ է նշել, որ մարզպետներից մեկն իր հարցազրույց­ներից մեկում էժանագին քարոզչական հնարքների է դիմում՝ խոսելով մարզում սպասվող մի քանի միլիարդի հասնող ներդրումների մասին, որոնց, սակայն, կառավարությունը դեռևս հավանություն չի տվել: Սա նշանակում է, որ այս պոպուլիստական քայլով մարզային ղեկա­վարները հերթական «դամոկլյան սուրն են կախում» կառավարության գլխին՝ նորից անիմաստ հարվածի տակ դնելով կառավարության, հատկապես վարչա­պետի վարկանիշը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ