25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավարտելու ենք մեր սկսածը, մեկ քայլ հետ չի լինելու. պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Երևանն արդեն տեր ունի. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցները պնդում են, որ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ կդառնա 300 մարդ, իրականություն է։

Հիշեցնենք, որ երեկ քաղաքապետարանի խոսնակը հերքել էր, որ 300 աշխատակից մնալու է առանց աշխատանքի։

Սրճարանների աշխատակիցների խոսքով՝ իրենք բոլորն էլ գրանցված աշխատողներ են։

Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին ներկա է նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որը` լսելով սրճարանների աշխատակիցների բողոքները, նշեց, որ նրանք պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Երևանն արդեն տեր ունի։

Ինչ վերաբերում է աշխատակիցների թվին, Վ. Մնացականյանն ասաց, որ նախնական տվյալներով՝ սրճարաններն ունեն 12 աշխատակից: «Ո՞նց են ապացուցելու, որ այդքան աշխատակից ունեն։ Մենք ավարտելու ենք մեր սկսածը, մեկ քայլ հետ չի լինելու»,- նշեց Վիկտոր Մնացականյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ