21 Մարտի, Հինգշաբթի, 2019

Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. քաշքշուկ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ /տեսանյութ/

Մաշտոցի պողոտայում իրավիճակը լարված է: Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժման ենթակա սրճարանների աշխատակիցները միակողմանի փակել են պողոտան և հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Թողեք աշխատենք, ամոթ, վանկարկում են քաղաքացիները: Ոստիկանները ցուցարարներին հեռացնում են պողոտայից, բռնի ուժով տեղաշարժում են նստացույց իրականացնող քաղաքացիներին: Ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներից մեկին: Ցուցարարներից Նարեկ Մանթաշյանը եւս բերման ենթարկվեց:

«Չե՞ ք ամաչում, ինչքա՞ ն են աշխատատեղ փակելու, մինչեւ սաղս սոված մնա՞ նք»,- գոռում են ցուցարարները:

Ոստիկանական ուժերը գնալով ավելամու, են տեղում, ոստիկանները ուժ են կիրառում: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ