20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրապարակված սկզբունքների և տարրերի իրագործումը տանում է դեպի Ղարաբաղի պրակտիկ ռազմական, դեմոգրաֆիկ, տնտեսական ոչնչացման. Մոդեստ Կոլերով, 168 Ժամ

ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հայտարարեց այն Մադրիդյան սկզբունքները, որոնցով Հայաստանը բանակցություններ է վարել այս ողջ ընթացքում, խոսքը նախորդ իշխանությունների մասին է նաև: Մինսկի խումբը նոր բան չի հայտարարել, նոր էր այն, որ ՄԽ-ն այդ մասին հայտարարեց, ինչը նշանակում է, որ, եթե այս սկզբունքները գաղտնի էին, հիմա պաշտոնապես առաջարկում են կողմերին, և այդ պաշտոնական փաստաթուղթը երկար ժամանակ թաքցվել էր ՀՀ այն ժամանակվա իշխանությունների հետ, այդ թվում՝ ներկայիս, նրանց ևս հայտնի էր»,- թերթի հետ զրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը՝ ասել է Մոդեստ Կոլերովը:

Նրա խոսքով՝ այս սկզբունքների շուրջ բանակցությունները Հայաստանին և Ղարաբաղին ձեռնտու չեն, դրանք հակասում են Ղարաբաղի, ինչպես նաև՝ Հայաստանի ազգային շահերին: «Ուստի այս սկզբունքների հիման վրա բանակցությունները պետք է դադարեցվեն, քանի որ հրապարակված սկզբունքների և տարրերի իրագործումը տանում է դեպի Ղարաբաղի պրակտիկ ռազմական, դեմոգրաֆիկ, տնտեսական ոչնչացման: Ղարաբաղը չի կարողանա այդ պայմաններում, այդ սահմաններով գոյություն պահպանել: Մենք մեր նախորդ զրույցներում խոսել ենք այդ մասին: Ղարաբաղը պարզապես կվերանա»:

Դիտարկմանը, թե բանակցությունների դադարեցումն էլ կնշանակի՝ մարտական գործողությունների վերսկսման բարձր վտանգ, նա արձագանքել է. «Ոչ, չի նշանակի: Հիշեք 2016 թվականը: Ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ առանց բանակցային գործընթացի դադարեցման: Այսինքն՝ բանակցային գործընթացի առկայությունը չի նշանակում և չի երաշխավորում պատերազմի չվերսկսում: Միակ գործոնը, որը Հայաստանին պաշտպանում է պատերազմից՝ ՀՀ բանակն է, և ոչ մի այլ բան»:

Հարցին, թե հարկավոր է դադարեցնել բանակցային գործընթացը և քայլեր չձեռնարկե՞լ կարգավորման ուղղությամբ, նա պատասխանել է. «Դադարեցնել բանակցությունները, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ձգտել կարգավորման նոր ձևաչափի: Դա կարող է լինել, օրինակ, ՄԱԿ-ի հովանու ներքո, կամ մեկ այլ ձևաչափ: Այսինքն՝ երբ այս սկզբունքներն արդեն հայտարարված են, բանակցություններ վարելն իմաստ չունի: Եթե բանակցությունները վարեն այս սկզբունքներով, դրանք կլինեն բանակցություններ ոչ թե կարգավորման համար, այլ՝ բանակցություններ կապիտուլյացիայի համար:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ