21 Մարտի, Հինգշաբթի, 2019

Տերը կլինի քո բոլոր ճանապարհների վրա և ոտքդ հաստատուն կպահի, որ չսայթաքես

1-14

Տեր Աստված ասում է.
-Որդյա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին, և դրանք լինեն զարդ պարանոցիդ վրա, բուժում` մարմնիդ համար, և դարման` ոսկորներիդ համար։ Եվ դու ապահով կգնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։ Եթե նստես, աներկյուղ կլինես, եթե քնես, քունդ անուշ կլինի, և չես երկնչի հանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս հարձակումներից, որովհետև Տերը կլինի քո բոլոր ճանապարհների վրա և ոտքդ հաստատուն կպահի, որ չսայթաքես։ 

Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։ Չասես թե՝ «Գնա՛, կգաս՝ վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարությունդ անել, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ։ Չարիք մի՛ նյութիր բարեկամիդ դեմ, որը քեզ վստահում է և հույս է դրել քեզ վրա։

Զուր տեղը մի՛ թշնամացիր մարդու հետ վիճելով, որպեսզի նա քեզ չարիք չպատճառի։ Զգուշացի՛ր չարագործ մարդկանց նախատինքներից և մի՛ նախանձիր նրանց ճանապարհներին, քանզի անօրենը պիղծ է Տիրոջ առջև և չի հաղորդակցվում արդարների հետ։ Տիրոջ անեծքն ամբարիշտների տներում է, մինչդեռ արդարների տներն օրհնվում են։ Տերը հակառակ է ամբարտավաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին։ Փառքը պիտի ժառանգեն իմաստունները, իսկ ամբարիշտները պիտի բազմացնեն իրենց անարգանքը։
(Առակաց գիրք 3:21-34)

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ