29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Չի բացառվում, որ «Իմ քայլը» դեմ կքվեարկի Հարկային օրենսգրքի փոփոխությանը

Varazdat

«Երկու կարևոր դիրքորոշում կա այս հարցի վերաբերյալ՝ արտադրողները պնդում են, որ տնտեսական ռիսկերը և տնտեսության վրա ազդեցության վտանգները շատ են, ֆինանսների նախարարությունն այս քայլով ուզում է կոմպենսացնել հարկային եկամուտների հնարավոր թերակատարումները, որոնք այլ օրենքներով պայմանավորված կլինեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Ըստ նրա՝ ամենակարևոր հարցը, որն իրենք բարձրացնելու են կառավարության առաջ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պետք է տնտեսության վրա ազդեցության գնահատական տա:

Կարապետյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունն այդ գնահատականը չի տվել, և իրենք չեն կարող որոշում կայացնել ո՛չ ծխախոտի մասով, ո՛չ գազավորված ըմպելիքների. «Այս պահին թերի է նախագիծը»:

Կարապետյանը չբացառեց, որ հակառակ դեպքում իրենք դեմ կքվեարկեն Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին. «Այո, մենք պետք է ամբողջական պատկեր ունենանք: Այս պահին չունենք ամբողջական պատկեր»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ